ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դատախազությունը դիմում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին

Դատախազությունը դիմում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին
08.11.2020 | 17:59

Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության շրջանակներում Հայաստանի գլխավոր դատախազությունը դիմում է ՀՀ-ում գործող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում մասնագիտացած միջազգային շահագրգիռ կազմակերպություններին, որ պատրաստ են համապատասխան հայտի հիման վրա ապահովել շփումները պատերազմի ընթացքում կալանավորված Սիրիայի 2 քաղաքացիների հետ և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն: Հայաստանի գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում կալանավորվել են Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ, ազգությամբ արաբ Մուհհրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը և Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին: Առաջինը Արցախի պաշտպանության բանակի կողմից հայտնաբերվել է 2020թ. հոկտեմբերի 29-ին, իսկ երկրորդը նոյեմբերի 1-ին՝ Արցախում իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն)։

Դատախազության փոխանցմամբ` ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ նշված անձինք Սիրիայի հյուսիսային բնակավայրերից 2020թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղափոխվել են Ադրբեջան Թուրքիայի միջոցով և Ադրբեջանի զինված ուժերի կազմում, վարձատության դիմաց անօրինական կերպով անմիջականորեն ներգրավվել Արցախի զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ ռազմագործողություններում, հանցագործություններում:

Դիտվել է՝ 2190

Մեկնաբանություններ