ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կապալառու կազմակերպությունները պատրաստվում են ձմեռային սպասարկման աշխատանքներին

Կապալառու կազմակերպությունները պատրաստվում են ձմեռային սպասարկման աշխատանքներին
02.11.2020 | 18:22

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային սպասարկումն իրականացնող 34 կապալառու կազմակերպություններ այս օրերին պատրաստվում են ձմեռային սպասարկման աշխատանքներին։ Նոյեմբերի 15-ին կմեկնարկի միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային սպասարկումը‚ որը կշարունակվի մինչև մարտի 31-ը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այս ընթացքում գործուղվում են տարբեր ուղղություններով` հետևելու սպասարկող կազմակերպությունների նախապատրաստական աշխատանքներին։
Մինչ ձմեռային սեզոնի մեկնարկը կապալառու ընկերություններն իրենց բազաներում կուտակում են աղի ու ավազի պաշարներ, պատրաստ վիճակի բերում ձյուն մաքրող տեխնիկան:


«Ծովագյուղ ՃՇՇ» ՍՊԸ-ն սպասարկում է մոտ 105 կմ ճանապարհ Գեղարքունիքի մարզում։ «Ծովագյուղ ՃՇՇ»-ի տնօրեն Նորիկ Սիմոնյանը նշում է‚ որ ամեն տարի կուտակում են մոտ 3000 խմ ավազ և 250 տոննա աղ։ Ավազն այս տարի արդեն կուտակել են‚ իսկ աղն աստիճանաբար պահեստավորում են։ Ունեն համապատասխան մեքենասարքավորումներ։ Պարոն Սիմոնյանը նկատում է‚ որ Գեղարքունիքի մարզում սովորաբար ձմեռը երկար է տևում՝ մոտ 5-6 ամիս։ Ձմեռային սպասարկման ընթացքում ամենադժվար գործը‚ ըստ «Ծովագյուղ ՃՇՇ»-ի տնօրենի‚ գիշերը քամու‚ բքի‚ ցածր տեսանելիության պայմաններում ձյուն մաքրելն է։ Ասում է‚ որ իրենք չեն սպասում՝ բուքը դադարի‚ հետո միայն ճանապարհը մաքրեն‚ եթե սպասեն‚ հնարավոր է‚ ինչ-որ մի տեղ ճանապարհը փակվի‚ ուստի իրենց աշխատանքն անում են եղանակային բարդ պայմաններում։


«Մեղրի ՃՇՇՁ» ՍՊԸ-ն աշխատում է հանրապետության ամենաբարդ տարածքներից մեկում՝ Քաջարանից մինչև Մեղրի և Մեղրիից դեպի Ծավ տանող հատվածում (մոտ 143 կմ)։ Այստեղ է գտնվում Մեղրու լեռնանցքը՝ ՀՀ ամենաբարձր կետերից մեկը։ Ընկերության ներկայացուցիչ Ռոման Սարգսյանը տեղեկացնում է‚ որ չնայած բարդ տեղանքին ու խիստ բնակլիմայական պայմաններին՝ իրենց հաջողվում է աշխատանքի արդյունքում ճանապարհը միշտ բաց պահել։
«Աշոցք ԱՏՃ» ՓԲԸ-ն նույնպես աշխատանքներ է տանում հանրապետության ամենաբարդ տարածքներից մեկում։ Ձմռանը սպասարկում է Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ճանապարհները (մոտ 125 կմ)։ Աշոցքում և Ամասիայում ձմեռը խստաշունչ է ու երկարատև։ Բքի հաճախականությունն այստեղ բարձր է‚ ձյան ծածկույթը՝ հաստ‚ ջերմաստիճանը՝ հանրապետությունում թերևս ամենացածրերից մեկը։ Ընկերության գլխավոր ինժեներ Ալեքսան Քոչարյանը նշեց‚ որ ձմեռային սպասարկում իրականացնելու համար արդեն կուտակել են անհրաժեշտ քանակությամբ ավազ‚ աղի պաշարները համալրում են։
Ճանշինների ներկայացուցիչներն ընդգծում են‚ որ Հայաստանի լեռնային ռելիեֆը դժվարացնում է ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները։ Ձմեռային սեզոնին ճանապարհը սպասարկող կազմակերպությունները կատարում են շուրջօրյա հերթապահություն։


Կոչ ենք անում նաև վարորդներին չսպասել ձյան տեղումներին‚ երթևեկել ձմեռային անվադողերով՝ եղանակային վատ պայմանների դեպքում խցանումներից և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար։

Դիտվել է՝ 1247

Մեկնաբանություններ