ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով երթ Փարիզում

Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով երթ Փարիզում
26.10.2020 | 13:31

Երեկ Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած երթը, որի նպատակն էր Ֆրանսիայից և միջազգային հանրությունից պահանջել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Երթը Տրոկադերոյից հասել է Օրսեյի առափնյակ, որտեղ գտնվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի շենքը: Ցուցարարներմ ունեցել են պաստառներ «Հայերը պայքարում են իրենց գոյության համար», «Հայաստանը պայքարում է ահաբեկչության դեմ, Ֆրանսիան գործողություններ չի ձեռնարկում», «Մարդիկ զոհվում են, Ժան-Իվ Լը Դրիանը չեզոքություն է պահպանում», «Մենք թույլ չենք տա հայերին վերապրել երկրորդ ցեղասպանություն» մակագրություններով: Հայկական սփյուռքը կարծում է, որ «միջազգային հանրության անզորությունը 2020-ին հիշեցնում է 1915-ի անզորությունը»: Ֆրանսիայում շուրջ 600 000 հայ է ապրում: Ֆրանսահայերի մեծ մասը ծնվել են Ֆրանսիայում և երկրի քաղաքացի են:

Դիտվել է՝ 3481

Մեկնաբանություններ