ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱԱԾ. Ձերբակալվել են զորահավաքային զինծառայողը և լաբորատորիայի աշխատակիցները

ԱԱԾ. Ձերբակալվել են զորահավաքային զինծառայողը և լաբորատորիայի աշխատակիցները
25.10.2020 | 17:26

ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է, որ կեղծիք կատարած զորահավաքային զինծառայողը և լաբորատորիայի աշխատակիցները ձերբակալվել են: Ըստ ԱԱԾ-ի` ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, համոզելու կամ այլ եղանակով դրդել է բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և նույն լաբորատորիայի լաբորանտին, որ իրենց լիազորություններն օգտագործեն կազմակերպության շահերին հակառակ և զորահավաքային զինծառայողի օգտին:

Նրանք կազմել են բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, որ իրականացրել են նմուշառում, մինչդեռ՝ վերջինից փաստացի որևէ նմուշ չի ստացվել, իսկ լաբորատոր հետազոտության համար փորձաքննության են ուղարկել փաստացի Covid-19 հիվանդություն ունեցող այլ անձի նմուշ, որի արդյունքում հոկտեմբերի 23-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմվել և շրջանառության մեջ է դրվել բովանդակությամբ կեղծ եզրակացություն, որ նա իբր հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդ է, որը հնարավորություն է տվել զորահավաքային զինծառայողին ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնելու զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը: ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում զինծառայողի կողմից ռազմական դրության պայմաններում հիվանդության սիմուլյացիայի եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու, առերևույթ հանցագործությանն օժանդակելու, իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու կասկածանքներով ձերբակալվել են զորահավաքային զինծառայողը, հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

Դիտվել է՝ 2156

Մեկնաբանություններ