Ադրբեջանի կառավարության որոշմամբ վաղվանից դադարեցվելու է Բաքվի մետրոպոլիտենի աշխատանքը։ Դրան էլ գումարած փակվելու են բոլոր ուսումնական հաստատությունները, պետական հիմնարկությունների աշխատակիցների 70 տոկոսին հրահանգվել է աշխատավայր չներկայանալ և անցնել հեռավար աշխատանքի։
Այս մասին հաղորդում է TACC գործակալությունը՝ պնդելով, որ Ադրբեջանի իշխանություններն այս քայլին են դիմել կորոնավիրուսի տեմպերի կտրուկ աճի պատճառով։
Ադրբեջանի առողջապահության նախարարության տեղեկություններով` երկրի տարածքում կորոնավիրուսի տարածման ռեկորդային բարձր ցուցանիշ է արձանագրվել՝ 647 դեպք վերջին մեկ օրում։ Սա մեկ օրում Covid-19-ով վարակվածների ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի ողջ ընթացքում։