ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հազարավոր մարդկանց տառապանքներ, եւ մարդու իրավունքների աշխարհը լուռ է. ՀՀ ՄԻՊ

Հազարավոր մարդկանց տառապանքներ, եւ մարդու իրավունքների աշխարհը լուռ է. ՀՀ ՄԻՊ
13.10.2020 | 21:57

Հազարավոր մարդկանց տառապանքներ, խաղաղ բնակչության թիրախային հրթիռակոծումներ արգելված կասետային մարտագլխիկներով, զոհեր ու վիրավորներ երեխաների, կանանց ու տարեցների շրջանում, քաղաքացիական բնակավայրերի ու մշակութային ժառանգության զանգվածային ավերածություններ... եւ մարդու իրավունքների աշխարհը լուռ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Հազարավոր մարդկանց տառապանքներ, խաղաղ բնակչության թիրախային հրթիռակոծումներ արգելված կասետային մարտագլխիկներով, զոհեր ու վիրավորներ երեխաների, կանանց ու տարեցների շրջանում, քաղաքացիական բնակավայրերի ու մշակութային ժառանգության զանգվածային ավերածություններ...եւ մարդու իրավունքների աշխարհը լուռ է...


Ահա ինչու է լրագրողի աշխատանքն Արցախում այդքան կարեւոր. BBC այս նյութն ապացուցում է դա!!»,- գրել է Թաթոյանը։

Դիտվել է՝ 3683

Մեկնաբանություններ