ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ֆրանսիական «Հույսի շղթան» բժշկական օգնություն է ցուցաբերել ԼՂ-ում պատերազմից տուժած բնակչությանը

Ֆրանսիական «Հույսի շղթան» բժշկական օգնություն է ցուցաբերել ԼՂ-ում պատերազմից տուժած բնակչությանը
13.10.2020 | 21:41

Ֆրանսիական «Հույսի շղթա» կազմակերպությունը բժշկական օգնություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած բնակչությանը: ասված է կազմակերպության հաղորդագրությունում:

«Կիրակի, հոկտեմբերի 11-ին Փարիզից Երևան ժամանեց «Հույսի շղթայի» առաջին առաքելությունը՝ առաջին անհրաժեշտության բժշկական սարքավորումներ (էլեկտրական վիրահատական նշտարներ, շարժական վենտիլյատորներ), ինչպես նաև վեց հոգուց բաղկացած բժիշկների խումբ (կարդիոլոգ, օրթոպեդիստներ, վերականգնող վիրաբույժներ): Ըստ այս մարդասիրական առաքելության համակարգող, ֆրանսաբնակ սրտաբան վիրաբույժ Լևոն Խաչատրյանի, խումբը բաժանված է երկու մասի. առաջին մասը Երևանում կխնամի պատերազմական գոտուց բերված վիրավորներին, հատկապես երեխաներին, որոնք տուժել են ռմբակոծությունից և ստացել տարբեր տեսակի վնասվածքներ և այրվածքներ: Խմբի երկրորդ կեսը կմեկնի Ստեփանակերտ՝ տեղում գնահատելու վիճակը և հնարավորության սահմաններում խնամելու ադրբեջանական ռմբակոծություններից տուժած բնակիչներին»,- ասված է հաղորդագրությունում: Կազմակերպությունը նշում է, որ կարիքի դեպքում առաջիկայում Հայաստան կժամանեն վիրաբույժների այլ խմբեր: «Հույսի շղթան» նախատեսում է ուղարկել նաև լրացուցիչ սարքավորումներ և դեղեր:

Դիտվել է՝ 2912

Մեկնաբանություններ