ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հուշարձանների համաշխարհային հիմնադրամն անընդունելի է համարել Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումը

Հուշարձանների համաշխարհային հիմնադրամն անընդունելի է համարել Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումը
13.10.2020 | 14:27

Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը (WMF), տեղեկանալով, որ ԼՂ հակամարտության հետևանքով վնասվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Մայր տաճարը, բացարձակապես անընդունելի է համարել մշակութային ժառանգության որևէ նմուշի միտումնավոր ոչնչացումը: Ղազանչեցոց եկեղեցական համալիր անվամբ հայտնի տաճարը կառուցվել է 19-րդ դարում, վերակառուցվել 1990-ականներին՝ պատերազմից հետո, և դարձել տարածաշրջանի վերածննդի խորհրդանիշ: Հիմնադրամը տեղեկացրել է, որ ամբողջ աշխարհում ծավալած գործունեության միջոցով ականատես են եղել, թե մշակութային ժառանգության ոչնչացումն ինչպիսի անդառնալի կորուստ է ինչպես տեղական համայնքների, այնպես էլ համաշխարհային պատմության տեսակետից, քանի որ ընդմիշտ խզում է մարդկության կապերը անցյալի հետ` վերքեր հասցնելով ժողովուրդների ինքնությանը: Հիմնադրամը կողմերին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ մշակութային ժառանգության վայրերը որևէ կերպ թիրախավորելուց:

Դիտվել է՝ 5513

Մեկնաբանություններ