ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գազ չի լինի

Գազ չի լինի
13.10.2020 | 14:09

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է՝ հոկտեմբերի 14-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց, Զորյան, Նժդեհի, Սպանդարյան, Տերյան փողոցներով պարփակված թաղամասի, ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ «Տարոն-1» թաղամասի, «Տավրոս» թաղամասի 11-ից 22-րդ փողոցները ներառյալ և Բաղրամյան փողոցի գազասպառողների ու հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ Շիրակի մարզի Անուշավան գյուղի, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Հարավային», «Ջրառատավան», «Միկրոշրջան», «Վանատուր նոր» թաղամասերի և Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ գյուղերի գազամատակարարումը:

Դիտվել է՝ 1292

Մեկնաբանություններ