ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Սա ա­մե­նաչն­չինն է, որ մենք կա­րող ենք ա­նել»

«Սա ա­մե­նաչն­չինն է, որ մենք կա­րող ենք ա­նել»
13.10.2020 | 00:42

Երևա­նի տար­բեր հատ­ված­նե­րում՝ Մա­տե­նա­դա­րա­նի‚ մետ­րո­յի «Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րակ» կա­յա­րա­նի մոտ‚ այլ վայ­րե­րում‚ ինչ­պես նաև մար­զե­րում ստեղծ­վել են շուր­ջօ­րյա հեր­թա­պա­հու­թյան կե­տեր‚ որ­տեղ ե­րի­տա­սարդ­նե­րը հա­վա­քում են անհ­րա­ժեշտ սնունդ‚ ի­րեր և ու­ղար­կում ա­ռաջ­նա­գիծ։ Այս նա­խա­ձեռ­նու­թյունն ինք­նա­բուխ մեկ­նար­կեց պա­տե­րազ­մի ա­ռա­ջին իսկ օ­րից։ Ան­հատ­ներ‚ կազ­մա­կեր­պու­թյուն­ներ բե­րում են, ինչ հնա­րա­վոր է՝ ջուր‚ պա­հա­ծո­ներ‚ խտաց­րած կաթ‚ քաղց­րա­վե­նիք‚ դե­ղո­րայք‚ հա­գուստ‚ քնա­պարկ և այլն։ Հա­վա­քագ­րող ե­րի­տա­սարդ­նե­րը օգ­նու­թյամբ բեռն­ված բազ­մա­թիվ բեռ­նա­տար­ներ ար­դեն ու­ղարկ­վել են Ար­ցախ։
Հեր­թա­պահ կա­մա­վոր ե­րի­տա­սարդ­նե­րը մեզ հետ զրույ­ցում նշե­ցին‚ որ այս պա­հին անհ­րա­ժեշտ են հիմ­նա­կա­նում քաղց­րե­ղեն‚ չոր սպիրտ‚ չոր սնունդ‚ ձեռ­նոց­ներ‚ հի­գիե­նա­յի պա­րա­գա­ներ‚ քնա­պարկ‚ ինչ­պես նաև տաք հա­գուստ։

Ընդ ո­րում‚ այժմ օգ­նու­թյուն են տրա­մադ­րում նաև Ար­ցա­խից Հա­յաս­տան տե­ղա­փոխ­ված կա­նանց և ե­րե­խա­նե­րին‚ ո­րոն­ցից շա­տե­րը լքել են տնե­րը միայն ի­րենց հա­գի շո­րե­րով։ Ե­րի­տա­սարդ­նե­րը նշե­ցին‚ որ թի­կուն­քում գտն­վող մարդ­կանց մաս­նակ­ցու­թյունն ու ակ­տի­վու­թյունն ան­նա­խա­դեպ են‚ օգ­նել են ցան­կա­նում տար­բեր տա­րի­քի քա­ղա­քա­ցի­ներ‚ նույ­նիսկ` այ­լազ­գի։ «Այն‚ ինչ մենք ա­նում ենք‚ ա­մե­նաչն­չինն է‚ որ կա­րող ենք։ Մեր հան­գա­նա­կու­թյուն­ներն ան­հա­մե­մա­տե­լի են այ­սօր ա­ռաջ­նագ­ծում կանգ­նած տղա­նե­րի ա­րա­ծի հետ»‚- ա­սա­ցին ե­րի­տա­սարդ­նե­րը։


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 1309

Մեկնաբանություններ