ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

2020-ի Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին

2020-ի Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին
09.10.2020 | 16:57

2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին, որն աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն է և ավելի քան 50 տարի է՝ աջակցություն է տրամադրում սովահարության շեմին կանգնած միլիոնավոր մարդկանց։

«Կորոնավիրուսի համաճարակն է՛լ ավելի է խորացրել այս խնդիրը ողջ աշխարհում», - հայտարարել է Նոբելյան հանձնաժողովը՝ կոչ անելով կառավարություններին գումարներ հատկացնել և աջակցել բարեգործական այս ծրագրին ու այդ ուղղությամբ աշխատող մյուս կազմակերպություններին։

Հեղինակավոր մրցանակին այս տարի հավակնում էին 318 թեկնածուներ, այդ թվում՝ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարող բնապահպան ակտիվիստ Գրետա Տունբերգը, ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Դիտվել է՝ 4847

Մեկնաբանություններ