ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բրիտանիան համավարակները կանխելու ծրագիր է մշակել

Բրիտանիան համավարակները կանխելու ծրագիր է մշակել
26.09.2020 | 21:29

Մեծ Բրիտանիան Bill & Melinda Gates Foundation-ի և Wellcome Trust բարեգործական կազմակերպության հետ համատեղ նոր համաճարակները կանխելու գործողությունների միջազգային ծրագիր է մշակել:

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այն կներկայացնի սեպտեմբերի 26-ին` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի քննարկմանը: Լոնդոնը օգտագործում է G7- ի իր նախագահությունը 2021-ին, որպեսզի այլ երկրների հետ իրականացնի հինգ կետից բաղկացած ծրագիրը, որն ուղղված է վտանգավոր հիվանդությունների բռնկումների դեպքում միջազգային կազմակերպությունների և պետությունների պատրաստվածության բարձրացմանը։ Նախատեսվում է ստեղծել ամբողջ աշխարհում զոոնոզների (կենդանիների վարակիչ հիվանդություններ, որոնք կարող են վտանգավոր դառնալ մարդու համար) ուսումնասիրության կենտրոնների ցանց: Փաստաթղթում ասվում է, որ հարուցիչների մոտավորապես 60% -ը, որոնց կրողները մարդիկ են, ծագել են կենդանիների մեջ, որից հետո մուտացիայի ենթարկվելով, դարձել են վտանգավոր մարդկանց համար: Նման կենտրոնների խնդիրն է լինելու հայտնաբերել և ուսումնասիրել պոտենցիալ վտանգավոր միկրոօրգանիզմները:


Ծրագրի հեղինակներն առաջարկում են ընդլայնել դեղերի և պատվաստանյութերի արտադրության կարողությունները, ստեղծել առողջության ոլորտում ճգնաժամային իրավիճակների վաղ նախազգուշացման համակարգ՝ ընդլայնելով միջազգային համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը:

Դիտվել է՝ 4620

Մեկնաբանություններ