Բայց պետք չէ մտածել, թե Արևմուտքում միայն Թուրքիան է ՆԱՏՕ-ի համար լուրջ խնդիր, ինչպես ասել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Ավաղ, ամբողջ Եվրոպայում է իրադրությունը տհաճ։ Եվ խնդիրը միայն այն չէ, որ «կորոնավիրուսային ռեժիմից» հետո սոցիալ-տնտեսական իրադրությունը ողբալի է։ Իտալիայում քաղաքացիները հայցեր են ներկայացնում կառավարության դեմ՝ պահանջելով վնասների հատուցում։ Հարցը սոսկ այն չէ, թե ով երբ և ինչ միջոցներ է ձեռնարկել կամ չի ձեռնարկել, որ երկրում և որքան մարդ է մահացել և այլն։ Չէ՞ որ հիմա և՛ Ռուսաստանում, և՛ ԵՄ-ի մի շարք երկրներում ամփոփում են կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի միջանկյալ արդյունքները։ Մենք դիտավորյալ չենք գրում՝ համայնաճարակի, թեկուզ այն պատճառով, որ համաշխարհային մամուլում արդեն մեղադրանքներ կան առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հասցեին, իբր համայնաճարակի հայտարարումը նախօրոք ծրագրված կեղծիք է եղել։ Մեր կարծիքով, եկել է ինչ-որ բան հասկանալու, եզրակացություններ անելու ժամանակը։ Մանավանդ որ, օրինակ, հունիսի 18-ի դրությամբ, ՌԴ-ի 54 սուբյեկտներում սկսված է կարանտինի և «դիմակային ռեժիմի» աստիճանական վերացումը, իրենց հերթին են սպասում ևս տասը, հինգում պահպանվում է սահմանափակումների ռեժիմը և այլն։ Ռուսաստանից հետ չեն մնում նաև եվրոպական երկրները։
Բայց ինչն է աչքի զարնել. ԵՄ-ի երկրներում աղետալի չափերով մեծացել է այն մարդկանց թիվը, ովքեր հանդես են գալիս Եվրամիությունը... պահպանելու դեմ։ Հայտնի է, որ Ֆրանսիայում դրան ընթացք է տվել ազգայնական հայացքներով հայտնի քաղաքական գործիչ Մարին լը Պենը։ Դեռ ապրիլին այդ նա է վրդովմունքով ու դառնությամբ հայտարարել. «Եվրամիությունը պատմության մեջ կմտնի որպես աղմկահարույց ձախողում»։ Դրանից բացի նա հայտարարել է, որ հունվարի 31-ը պետք է պատմության մեջ հավերժացվի որպես Անկախ պետությունների Եվրոպայի ձևավորման սկզբի օր։ Հիշեցնենք, որ 2020 թ. հունվարի 31-ին Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս է եկել ԵՄ-ից։ Լը Պենը, իհարկե, եվրաթերահավատ է։ Բայց տեսեք, թե Եվրոպայում ինչ էր տեղի ունենում գարնանը։ Ահա այդ դիմակների հետ կապված իրադրությունը։ Դա ԵՄ-ի կայունության և ուժի իսկական լակմուսի թուղթ էր։ Ինչպե՜ս էին հափշտակվում այդ բժշկական դիմակներով բեռները։ Մեկ Գերմանիան էր բռնագրավում Ֆրանսիայի բաժին բեռը, մեկ Ֆրանսիան՝ Իտալիայի։ Ընդհանրապես Իտալիան ԵՄ մյուս երկրների այդ «օժանդակությունից» շատ ուժեղ տուժեց։ Նրա համար նախատեսված դիմակներն իրենց են վերցրել և՛ Լեհաստանը, և՛ Չեխիան, և՛ Գերմանիան, և՛ Ռումինիան։ ԱՄՆ-ի մասին խոսելն էլ առանձին թեմա է։ Մենք հասկանում ենք, իհարկե, որ դժվար պահերին ամեն մեկն իր մասին է մտածում, բայց ոչ այդ աստիճանի... Եվ ահա Մարին լը Պենը խոսել է անկախ պետությունների եվրոպական ընկերակցության մասին։ Գուցե նա ճիշտ է, գուցե Եվրոպայում երկրորդ «միությունը» պետք չէ։ Մեկ ԱՊՀ (կարևոր չէ՝ լավ, թե վատ) արդեն կա, իսկ Եվրոպայում խոսակցություն է սկսվել սեփական ԱՊՀ-ի մասին։
Վերջերս այս նյութի հեղինակը նայում էր «Lino Polimeni» հոլովակը (դերասանուհի Պատրիցիա Բեուչչիի ձայնով)։ Այն ուղղակի հոգու ճիչ է։ Եվ դառը կշտամբանք. «Շնորհակալություն, որ մեզ լքեցիք, երբ մենք այնքա՜ն կարիք ունենք օգնության»։ Իսկապես, ինչպես կարելի էր խլել այդ դիմակները, որոնց համար Իտալիան արդեն վճարել էր։ Հոլովակում խոսվում է իտալացիների մասին՝ աղմկոտ, անկառավարելի, զվարճալի, կեղտոտված, բայց միաժամանակ նրանց, ովքեր ճանապարհներ ու դպրոցներ են կառուցել, բացատրել օրենքներն ու իրավական նորմերը, աշխարհին տվել բազմաթիվ հեղինակների, որոնց ստեղծագործություններով լցված են թանգարանները, բազմաթիվ գյուտերի ու գրքերի հեղինակների։ Դերասանուհու սրտահույզ ձայնը հիշեցնում է եվրոպացիներին ու ողջ Արևմուտքին, որ, ի վերջո, հենց Իտալիան է տվել այն արվեստն ու մշակույթը, որոնց վրա հիմնված է «մեր և ձեր քաղաքակրթությունը»։ «Այդ մենք՝ իտալացիներս ենք ստեղծել պարմեզանը, մոցարելան, ապուխտը, մորտադելան, սալյամին, ռավիոլին, տորտելինին, լազանյան, պաղպաղակը, պիցցան և այլ բաներ։ Մենք նրանք ենք, ովքեր խաղողի այգիներ են բերել Ֆրանսիա և ձեզ սովորեցրել գինի և խաղողի օղի պատրաստել»։ Իսկ Թրամփին հիշեցնում է, որ եթե չլինեին իտալացիները, ապա ամերիկացիները մինչև հիմա քաղցած կլինեին իրենց նախնիների հողում, ոչ թե փողեր շաղ կտային Ամերիկայում։ Նա (դերասանուհի Պատրիցիա Բեուչչին) նաև խորհուրդ է տալիս, որ հետագայում «չգնաք աշխարհի ամենագեղեցիկ երկիրը, եթե որոշել եք դանակ խրել նրա թիկունքը։ Մենք ուրախությամբ կընդունենք նրանց, ովքեր մեզ օգնել են, երբ մենք դրա կարիքն ունեինք»։
Շատ սրտառուչ հոլովակ է, նույնիսկ հարցն է ինչ-որ մանկական. «Ինչու՞ դուք մեզ հետ այդպես վարվեցիք»։ Բայց, ըստ էության, ամեն ինչ ճիշտ է։ Բառերով ամեն ինչ շատ լավ է այդ միությունում, այնպիսի եվրաչափանիշներ են, բայց ահա դժբախտություն է եղել, և ի՞նչ... Բարեկամները ճանաչվում են դժբախտության ժամանակ. դա բոլորս փոքրուց գիտենք։ Բայց դժբախտություն է եկել։ Ես չգիտեմ, թե հետո ինչ կլինի Եվրամիության հետ, բայց չէ՞ որ դժվարությունների ժամանակ է ամեն ինչ ստուգվում։ Հաստատ համոզում է առաջացել, որ մի շարք հետխորհրդային երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, իզուր են այդպես անմտածված ձգտել և ձգտում դառնալու ԵՄ անդամ։ Իտալիան չխղճացին. կոպիտ ասած, բռնաբարեցին, այն Իտալիան, որը բավական տանելի (եվրոպական չափանիշներով) տնտեսություն ուներ։ Անամպ լինելուց հեռու են ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները։ Եվ խնդիրը միայն հրթիռներն ու ռազմավարական հարձակողական սպառազինությունը (ՌՀՍ) կրճատելու պայմանագրերը չեն։ Ահա վերջին «օրինակներից» մեկը։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նոր սկանդալ է հասունանում։ Ի դեպ, Հայաստանի իշխանությունները նույնպես հիմքեր և իրավունք ունեն կոշտ կերպով նախազգուշացնելու այն երկրների դեսպանություններին, որոնք Երևանում լկտիորեն ու բացեիբաց կախում են համասեռամոլների և մյուս տականքների քարոզչական խորհրդանիշները։ Նախ՝ Ռուսաստանում եղած միջադեպի մասին։ Հունիսի 25-ին Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատունը բարձրացրել է, այսպես կոչված, «ԼԳԲՏ հանրության» դրոշը։ Ամերիկացիների լպիրշ գործողությունը հարուցել է Կրեմլի դժգոհ արձագանքը։ Նույն օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ կապակցությամբ կարճ ու կոշտ կերպով հայտարարել է. «Չի թույլատրվում խախտել համասեռամոլության քարոզչության արգելքի մասին օրենքը. չի թույլատրվում ոչ մեկին։ Կրեմլից մենք չենք տեսնում ամերիկյան դեսպանության շենքը։ Բայց, անկասկած, դա տեսնում է մեր արտաքին գործերի նախարարությունը։ Ամեն դեպքում, ոչ ավանդական սեռական փոքրամասնությունների քարոզչության դրսևորումը մեր երկրում օրենքով անթույլատրելի է»։
Մոսկվայում ամերիկյան դեսպանատանը նույնպես մեկնաբանել են հունիսի 25-ի գործողությունը, ասելով, թե ԼԳԲՏ-ի դրոշն ստեղծվել է ամերիկացի նկարիչ, համասեռամոլ ակտիվիստ Գիլբերտ Բեյքերի կողմից և առաջին անգամ որպես հույսի և բազմազանության խորհրդանիշ բարձրացվել 1978 թ. հունիսի 25-ին ի պատիվ համասեռամոլների ազատության օրվա Սան Ֆրանցիսկոյում կայացած շքերթի ժամանակ։ Իսկ Մոսկվայում դեսպանատան վրա այն բարձրացվել է, քանի որ ԱՄՆ-ում հունիսը, գիտե՞ք, «հպարտության ամիս է», և ամերիկացիները նշում են այն փաստը, որ «յուրաքանչյուր մարդ արժանի է ատելությունից, նախապաշարմունքներից և հետապնդումներից զերծ կյանքի»։ Ի դեպ, հետո նաև Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանությունն է կրկնել «ամերիկյան նախադեպը»՝ կախել է համասեռամոլների լաթը։ Բայց անգլիացիներից ռուսները կարողանում են գլուխ հանել. լաթը երկար չէր մնացել կախված...
Տվյալ դեպքում ԼԳԲՏ խմբերի ամերիկացի հովանավորներն աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում և Հայաստանում, երևի պարզապես պարտավոր են իմանալու, որ իրենց խնամարկյալներն ավելի մեծ վտանգի գոտում կհայտնվեն հենց այն պատճառով, որ ԱՄՆ-ը հովանավորում է ոչ ավանդական սեռական փոքրամասնություններին, քան եթե դրանք որևէ աջակցություն չստանային արտասահմանից։ Հարեվան Վրաստանի որոշ տարիների իրադարձություններն ակնհայտորեն համոզում են, որ նույնիսկ պաշտոնական եկեղեցին պաշտպան է կանգնում ավանդական արժեքներին ու հավատացյալ քրիստոնյաներին համախմբում բողոքի ելույթների՝ ի պաշտպանություն Քրիստոնեության։ ՈՒզում ենք ահա թե ինչ նշել. Երուսաղեմում, որտեղ գտնվում է Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանության շենքերից մեկը, քաղաքի իշխանությունները ծածկել են ԼԳԲՏ-ի դրոշը և սեռական փոքրամասնությունների իրավունքների մասին ցուցապաստառները։ Դա հարուցել է ամերիկացի դիվանագետների դժգոհությունը։ «Մինչ դեսպան Ֆրիդմանն ԱՄՆ-ում պաշտպանում է բռնակցումը (նկատի ունի Հորդանան գետի արևմտյան ափի հողերը բռնակցելու իսրայելական իշխանությունների պլանը, որի համար պահանջվում է ամերիկյան կողմի համաձայնությունը-Ս. Շ.), դուք որոշել եք ներխուժել մեր ինքնիշխան տարա՞ծքը»,- վրդովմունք է հայտնել դեսպանության աշխատակիցներից մեկը։
Ինչպես տեսնում ենք, նույնիսկ ԱՄՆ-ի «տիրոջ»՝ Իսրայելի իշխանությունները թքած ունեն համասեռամոլների հովանավորների վրա։ Հիշեցնենք, որ Երևանում արդեն մի քանի տարի անընդմեջ ԼԳԲՏ-ների դրոշը մայիսին բարձրացնում է Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։ ՈՒզում ենք հարցնել մեր երկրի իշխանություններին ու մեր եկեղեցու բարձրագույն հոգևոր այրերին. մինչ ե՞րբ են զանազան օտարերկրացիներ լկտիորեն ոտնահարելու մեր օրենքները։ Չէ՞ որ Հայաստանում էլ է արգելված համասեռամոլության ու տարատեսակ աղտեղության քարոզչությունը։ Պատշաճ չէ, որ քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետական կրոն հռչակած երկիրը լուռ նայի, թե Արևմուտքի որոշ ներկայացուցիչներ ինչպես են ուզում Հայաստանը դարձնել Սոդոմ-Գոմոր։ Ի՞նչ է, «նիկոլականներից» որևէ մեկը հույս ունի, որ այս անգամ երկնքից Աստծո ցասումը չի՞ թափվելու։ Թափվելու է, անհավատներ, թափվելու է։ Ահա և դուրս է գալիս, որ Ռուսաստանում և Հայաստանում ԱՄՆ-ի վերջին հույսն են համասեռամոլները, լեսբուհիները, զանազան սեռափոխներն ու մյուս այլասերվածները։ Բայց Մոսկվայում այդ ամենին արձագանքում են նախագահի մամլո քարտուղարի մակարդակով։ Իսկ ու՞ր է Հայաստանի նախագահը, ու՞ր է հայկական կառավարությունը։ Ո՞ր պրերիաներում են նրանք մոլորվել ու մնացել։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ