Աստվածաշունչ մատյանից
08.05.2020 | 00:04
Արդարև, իմաստությունը համապատասխանում է իր անվանը և շատերին չէ, որ հայտնի է։ Լսի՛ր, որդի՛ս, և ընդունի՛ր իմ խրատը, մի՛ մերժիր իմ այս խորհուրդը։ Դի՛ր քո ոտքը նրա ոտնակապերի մեջ և քո պարանոցը` նրա շղթաների մեջ։ Խոնարհեցրու՛ քո ուսը, վերցրու՛ այն և մի՛ ձանձրացիր նրա կապանքներից։ Քո բովանդակ հոգով մոտեցի՛ր նրան և քո բովանդակ զորությամբ պահի՛ր նրա ճանապարհները։ Քննի՛ր, փնտրիր, և դու կճանաչես այն, և երբ բռնես` մի՛ թող նրան, քանզի ի վերջո դու հանգիստ կգտնես նրա մեջ, և քեզ համար նա ուրախություն կդառնա։
Սիրաքի իմաստությունը 6. 23-29
Մեկնաբանություններ