Արցախի ընտրություններ-2020. մեր ազգին ոչինչ չի սովորեցնում
24.04.2020 | 01:27
Երկար էի մտորում` արժե՞ ընդհանրապես ինչ-որ ձևով ինչ-որ բան գնահատել Արցախի Հանրապետությունում վերջերս կայացած հերթական նախագահական ընտրության առնչությամբ։
Եզրակացությունն այն էր, որ տեղի ունեցածն անհնար է չընկալել ու չգնահատել, մանավանդ որ մի շարք պատմություններ այս կամ այն չափով «արձագանքել» են արցախյան ընտրություններին։ Բնականաբար` հայ ժողովրդի համար բացասական ձևով ու բովանդակությամբ։ Եվ դա ավելորդ անգամ ապացուցում է, որ քանի դեռ աշխարհում կա Ադրբեջան կեղծ պետությունը, մենք մշտական խնդիրներ ու «գլխացավանքներ» ենք ունենալու, մինչև չսկսենք համոզել կեղծ Ադրբեջանի «ստեղծողներին», որ քանի դեռ գոյություն կունենա գողացված անունով պետությունը, Կովկասը կլինի անհաշտելի հակասությունների օջախ դառնալու մշտական վտանգի տակ։ Որևէ մեկն ուզու՞մ է իմանալ ստեղծողների անունները։ Փորփրենք պատմության մեջ և կգտնենք։ Սկսեք ոմն անգլիացի գեներալ Թոմսոնի և թուրք դյոնմե-գեներալ Նուրի փաշայի անուններից և վերջացրեք խորհրդային Ռուսաստանի կառավարության հրեա բոլշևիկներով։ Որն է սույն տողերի հեղինակի համոզվածության աղբյու՞րը։ Խնդրեմ. Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ժամանակների գեներալ, կեղծ Ադրբեջանի ստեղծման տարիների ժամանակակից Անտոն Դենիկինի հուշերի գիրքը, որը կոչվում է «Ռուսական խռովության ուրվագծեր»։
Բայց Արցախում, նախագահականից բացի, նաև խորհդարանական ընտրություն է եղել։ Այնպես որ, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Արցախում։ Այն, որ Արցախի հերթական նախագահը դարձավ Արայիկ Հարությունյանը, հայտնի է ողջ աշխարհին։ Որ նա Արցախի նախկին վարչապետ է, նույնպես հայտնի է։ Որ ընտրության առաջին փուլից հետո նա շտապեց Երևան և շողոքորթում էր Հայաստանի վարչապետին, նույնպես գիտեն Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքացիները։ Չարժե քննարկել, թե ինչու սա շահեց, մյուսները պարտվեցին։ Իրավիճակն այնպիսին է, որ և՛ Թուրքիան, և՛ կեղծ Ադրբեջանն ուժեղ թափով ինչ-որ պատերազմական սցենարների են պատրաստվում` չնայած կորոնավիրուսի համաճարակին։ Մենք հուսով ենք, որ Արցախի ռազմական ու քաղաքական հետախուզության մարմինները պատրաստվում են անսպասելի սցենարների նույնիսկ ավելի լավ, քան Հայաստանի նույն մարմինները։ Ռազմաճակատի գիծը մոտ է, իսկ դա պարտավորեցնում է, որ յուրաքանչյուր արցախցի միշտ հիշի, որ իրենք պատերազմական վիճակում են, որ թշնամին քնած չէ և պատրաստվում է։ Հետևաբար պարտավոր են պատրաստվելու նաև արցախահայերը, ընդ որում, ոչ միայն պաշտպանական մարտերի կամ զանազան զինված ընդհարումների, այլև ակնթարթային հակահարձակման։ Արցախցիներ, Աստծու և Նիկոլի վրա կարող եք հույս դնել, բայց ինքներդ չսխալվեք։ Աստված երկնքում է, Նիկոլը` Երևանում, իսկ դուք` միշտ ճակատի առաջին գծում, ձեր թիկունքում` հայրենիքն ու ազգային սրբությունները, ձեր հայրերի ու պապերի գերեզմանները։
Իմաստավորելով Արցախի ընտրությունները` այնուամենայնիվ մտածմունքի մեջ ես ընկնում. Արայիկ Հարությունյանից ոնց որ թե դժգոհ էին ԼՂՀ-ում։ Թեկուզ ոչ բոլորը, բայց մեծամասնությունը։ Ո՞վ էր բոլոր տեսանկյուններից այդքան ուժեղ այն ծպտյալ անձը, որը միանգամից փոխեց արցախցիների տրամադրվածությունը։ Երկրորդ հարց. ինչու՞ անտեսվեցին ռազմաճակատների ընթացիկ օպերատիվ իրադրությունը և այն գործոնը, որ անորոշության ու ապագա զանազան «համայնավարակների» պայմաններում հանրապետությանն անհրաժեշտ էր զինվորական ղեկավար, ոչ թե քաղաքացիական անձ։ Կեղծիքը ձանձրացրել է. անհամոզիչ են բոլոր այն վկայակոչումները, թե հենց Արայիկ Հարությունյանն է այսօր մարմնավորում «նոր Արցախը» (ինչպես Երևանում է տարածվում փաշինյանական «նոր Հայաստան» արտահայտությունը»)։ Հարությունյանն ակնհայտորեն Արցախի ապագան չէ, այլ «հին Արցախի» արձագանքն է։ Ասենք, հանրապետությունը տասնյակ տարիներ ապրում է սահմանափակ ռազմական կարգուկանոնի պայմաններում, այլ բան այստեղ չես գտնի, նույնիսկ եթե Երևանից Արցախ ուղարկես Հայաստանի «ԼԳԲՏ հանրության» 10 հազար անդամի։ Միևնույն է, Ստեփանակերտում հարկավոր են այնպիսի մարդիկ, որոնք քիչ թե շատ ծանոթ են պատերազմին և գիտեն, թե ինչ է պետք ձեռնարկել առաջին հերթին, եթե կեղծ Ադրբեջանը մի անգամ էլ փորձի «լուծել հայկական հարցը»։ Հայաստանցի երիտասարդ ժխտողականները, որոնք նույնիսկ չգիտեն, օրինակ, թե պատվիրված սպանությունների միջոցով 90-ականներին որքան մարդ է ոչնչացրել Փաշինյանի կուռքի` ՀՀՇ-ի պարագլուխ Լևոն Տեր-Պետրոսյանի վարչակարգը, պիտանի չեն նույնիսկ 10 բնակիչ ունեցող գյուղ ղեկավարելու, ուր մնաց, թե ղեկավարեն մի հանրապետություն, որը կանգնած է Հայկական պաշտպանության առաջնագծում։ Երիտասարդ ժխտողականները չգիտեն անգամ, թե 90-ականներին Հայաստանում քանի հարյուր հազար մարդ ոչ թե հաց էր ուտում, այլ հացի ծաղր, որի համար դեռ ժամերով էլ պիտի հերթ կանգներ, և որը տրվում էր կտրոնով։ Եվ նրանց ինչի՞ն է պետք դա իմանալը։ Այդ երիտասարդ ժխտողականները վաղը Եղեռնը ևս չեն հիշի, փոխարենը ապրիլի 25-ին ուրախ ու պարելով կնշեն «քաղաքացու օրը»։ Մի՞թե այդպես չէ։ Ազգին դավաճանելն այդպես էլ է լինում. էլ ինչպե՞ս կատարել թուրքերի և նրանց հովանավորների պատվերը, ինչպե՞ս իջեցնել ապրիլի 24-ի նշանակությունը հայության գիտակցության մեջ գոնե Հայաստանում։
Այնուամենայնիվ վերադառնանք Արցախի ընտրություններին։ Ինչ ասես կարդացինք սոցիալական ցանցերում նախընտրական շրջանում։ Մտածում էինք` ոչինչ, փողոցային, գավառաբար հասկացված նախընտրական քարոզչություն է ընթանում։ Ընտրությունները կանցնեն, հուզմունքն ու աղմկարարությունը կհանդարտվեն, մարդիկ ուշքի կգան։ Հիմա նայում ես, ու պարզ է դառնում, որ` չէ. «Արցախում թոհուբոհի» պատվիրատուն չի հրաժարվել իր դավաճանական մտադրությունից։ Ավաղ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում հասարակ ժողովուրդն էժանագին ձևերով և էժան խոստումներով խաբված է։ Թե նրանց ինչ կեղծ դրախտի են ներկայացրել քարոզիչները, չգիտենք։ Բայց ես` սույն տողերի հեղինակս, մի խնդրանքով եմ դիմում մեր արցախցի եղբայրներին ու քույրերին. կարդացեք, թե ապրիլի 9-ին, դիմելով աշխարհին, ինչ է ասել Արցախի հարևան երկրի առաջնորդը։ Այդ խոսքը նաև ձեզ է վերաբերում, արցախցիներ։ «Ողջ կոմունիզմը, արևմտյան ժողովրդավարությունը և ազատական ժողովրդավարությունը, որոնք տիրում են աշխարհում, իրենց հավակնություններով մարդկությանը չեն հասցրել խաղաղության ու փրկության,- հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլահ Խամենեին։- Մարդկային հասարակությունը խաղաղությունը չի զգում, չնայած գիտական բոլոր նվաճումներին և կենսակերպի փոփոխություններին։ Չնայած այդպիսի առաջընթացին, մարդկությունը պայքարում է հիվանդությունների, անբարոյականության, մեղքերի, անարդարության և խտրականության դեմ։ Արդյունքում մարդկությունը դարձել է իշխանության կողմից գիտության շահագործման զոհը»։ Իհարկե, այաթոլահը խոսում է կորոնավիրուսի և համայնաճարակի մասին, որովհետև ապացուցված է, որ COVID-19-ը ստեղծվել է արհեստականորեն, ընդ որում` ԱՄՆ-ում։ Հետո նա պատահաբար չի հայտարարել, որ կորոնավիրուսի տարածումը քննություն է կառավարությունների ու երկրների համար։ Այնուհետև այաթոլահն անցել է Արևմուտքի իրավիճակի վերլուծությանը։ «Այն, ինչ կատարվել է Արևմուտքում, Եվրոպայում և ԱՄՆ-ում, ցուցադրել է նրանց դաստիարակության արգասիքը։ Խանութները լցված, զենքի համար հերթի կանգնած և տարեցների ու հաշմանդամների բուժմանն ուշադրություն չդարձնող մարդիկ դրսևորում են այս շրջանում արևմտյան հասարակություններում ընդունված վարքը,- ընդգծել է Իրանի գերագույն առաջնորդը։- Դա արևմտյան այն կառավարիչների քաղաքականության ու փիլիսոփայության հետևանքն է, որոնք գործադրում են մատերիալիզմը և, որպես կանոն, աթեիզմը։ ԱՄՆ-ի սենատորներից մեկն Ամերիկայի ներկայիս իրավիճակը բնութագրել է որպես «վայրի արևմուտք», բայց երբ մենք ենք ասում, որ Արևմուտքում առկա է վայրենության ոգին, ոմանք փորձում են դա ժխտել»։ Նա մարդկային հասարակությանը միասնության կոչ է արել, որպեսզի հաղթահարվի աշխարհի մեծամիտ ուժերի ստեղծած անարդարությունը, և մարդիկ հավատարիմ մնան աստվածային կառավարմանը` հասնելու համար իսկական արդարության։ Այաթոլահը նշել է, որ միասնությունից բացի, արդարության հասնելու և աշխարհի փրկության համար կարևոր են այն ջանքերը, որոնցից է Ամենազոր Աստծու նշանակած Փրկչի գաղափարներին հետևելը։
Նրանք, ովքեր Արցախում քարոզչություն էին անում հօգուտ այս կամ այն չափով Հայաստանի կառավարության հետ կապված անձանց, ավաղ, հենց այն հանցավոր շրջանակներն են, որոնք «սպասարկում» են «ողջ կոմունիզմի», «արևմտյան ժողովրդավարության» կամ «ազատական ժողովրդավարության» շահերը։ Այժմ հասկանալի է, թե մենք ինչու չենք կարծում, որ Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահ ընտրելը քվեարկություն է հօգուտ ոչ թե ապագա, այլ «հին» Արցախի, որը տասնամյակներով կողմնորոշված է եղել դեպի Արևմուտք, այսինքն` դեպի Անաստվածության հասարակություն։ Բայց չէ՞ որ հարկավոր է Հոգևոր ուժի հասարակություն` բազմապատկած ռազմիկների հասարակությամբ։ Եվ ոչ թե` նյութապաշտ չարչիների։
Եվ վերջինը։ Երբ գեներալ Վիտալի Բալասանյանը դիմում է Արցախի կառավարությանը ընտրությունները հետաձգելու և քաղաքական գործունեության որոշ սահմանափակումներ մտցնելու կոչով, ապա գործնականում բոլորը, օրինակ` Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի կողմնակիցները, հրճվում էին. ըհը, Բալասանյանը գիտի, որ արդեն պարտվել է և ուզում է խուսափել «խայտառակությունից»։ Եվ ահա ընտրության երկրորդ փուլից հետո Մայիլյանն ինքը հանկարծ սկսեց համարյա պահանջել, որ իշխանությունները չեղարկեն քվեարկության երկրորդ փուլը։ Իսկ ի՞նչն էր խանգարում Մայիլյանին, եթե նա այդքան խելացի է և հոգում է Արցախի ժողովրդի առողջության մասին, որ նա միանար Բալասանյանի կոչին, որը հնչեցվել էր մարտի 31-ից շատ առաջ։ Հպարտությու՞նը։ Կամ սեփական հաղթանակում համոզված լինե՞լը։ Այդ առթիվ` հարց Մայիլյանին. իսկ ո՞վ էր նրան հավատացրել, որ հենց նա` Մայիլյանն է հաղթելու ընտրություններում։ Արցախը նոր նախագահ ունի, Արցախի նախկին արտգործնախարար (2017 թ. սեպտեմբերից), գուցե Դուք վերջապես բացե՞ք Ձեր խաղաթղթերը։ Մանավանդ որ Արցախի պաշտպանության բանակի նախկին գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանը ընտրության երկրորդ փուլի համար Ձեզ փաստորեն զրկեց օժանդակությունից. և Դուք միայն այդ ժամանակ հասկացաք, որ Դուք և Ձեր փոքրաթիվ (բայց ճչան) կողմնակիցները չեք հաղթի։ Թե՞ կլռեք այն հույսով, որ Արցախի նախկին վարչապետը Ձեզ կվերադարձնի ԱԳ նախարարի աթոռը։ Այստեղ ինչպե՞ս չասես. Արցախի տիկնայք և պարոնայք, ժամանակը չէ՞, որ մտածեք Անմահ Հոգու մասին, «Ամենազոր Աստծու նշանակած Փրկչի իդեալներին հետևելու» մասին, ինչպես ողջ աշխարհին կոչ էր անում Արցախի հարևան երկրի ղեկավարը։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ