38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ինչ­պես են գո­ղաց­ված մի­ջոց­նե­րը ծախ­սում

Ինչ­պես են գո­ղաց­ված մի­ջոց­նե­րը ծախ­սում
25.02.2020 | 01:03
Կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շել է հան­րաք­վեն անց­կաց­նել պա­հուս­տա­յին մի­ջոց­նե­րով, ո­րը գո­յա­ցել է քրեա­կան գոր­ծե­րով բյու­ջե վե­րա­դար­ձած մի­ջոց­նե­րից։ Հի­շեց­նենք՝ խոս­քը 3 մի­լիարդ 447 մի­լիոն 366 հա­զար դրա­մի մա­սին է։ 2 տար­վա իշ­խա­նու­թյունն ա­նընդ­հատ հայ­տա­րա­րում է, թե կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քար է տար­վում և նախ­կին «թա­լան­չի» իշ­խա­նու­թյուն­նե­րի գո­ղա­ցա­ծը կո­պեկ առ կո­պեկ, ա­վե­լի ճիշտ, «քյա­բաբ առ քյա­բաբ» վե­րա­դարձ­վե­լու է բյու­ջե։ Բայց այս­քան ժա­մա­նակ այս «ա­մե­նա­թա­փան­ցիկ» կա­ռա­վա­րու­թյու­նը հան­րու­թյա­նը հաշ­վետ­վու­թյուն ներ­կա­յաց­րե՞լ է, թե գո­ղաց­ված գու­մար­ներն ինչ նպա­տակ­նե­րով են ծախս­վում։ Հարց է նաև` այդ գու­մար­նե­րը վե­րա­դարձ­վել են բյու­ջե քրեա­կան գոր­ծե­րի շր­ջա­նակ­նե­րու՞մ, թե՞ կոնկ­րետ ան­ձինք պի­տի գու­մար տա­յին պա­հուս­տա­յին ֆոն­դին, տվել են։ Օ­րի­նակ, ով ի­մա­ցավ, թե Ա­լեք­սանդր Սարգ­սյանն ին­չու էր հենց այն­պես պե­տու­թյա­նը փոխ­հա­տու­ցել 18,5 մլն դո­լար։
Ընդ­հան­րա­պես այս գոր­ծըն­թա­ցը բա­վա­կան ու­շագ­րավ նր­բե­րանգ­ներ ու­նի, ե­թե հի­շենք նաև Ան­նա Հա­կո­բյա­նի այն հայ­տա­րա­րու­թյու­նը, թե ա­վե­լի լավ, որ պետ­բյու­ջեից գո­ղաց­ված մի­ջոց­նե­րը փո­խանց­վում են իր հիմ­նադ­րամ­նե­րին։ «Գու­մա­րի ծա­գումն անձ­նա­պես ինձ հա­մար կապ չու­նի, ո­րով­հե­տեւ մտա­ծում եմ՝ կապ չու­նի՝ ինչ ձևով է հա­սել նրա ձեռ­քը, ով մեզ է փո­խան­ցում, մենք միևնույն է ծա­ռա­յեց­նե­լու ենք այն ա­մե­նա­ճիշտ, ա­մե­նաօգ­տա­կար նպա­տակ­նե­րին։ Այդ գու­մա­րը, ե­թե որևէ ձևով հա­սել է ինչ-որ մե­կին, ե­թե մնա իր մոտ, ա­վե­լի օգ­տա­կար չի լի­նի, քան ե­թե հաս­նի մեզ»,- ա­սել էր նա: Իսկ հնա­րա­վո՞ր է, որ բյու­ջե վե­րա­դառ­նա­լու փո­խա­րեն միան­գա­մից «գո­ղաց­ված» մի­ջոց­ներն ուղղ­վում են Ան­նա Հա­կո­բյա­նի հիմ­նադ­րամ­նե­րին։ ՈՒ ար­դյոք դա նշա­նա­կում է, որ նրանց նախ­կի­նում ար­ված «մեղ­քե­րը» ջր­վում են։
Ժո­ղովր­դի իշ­խա­նու­թյունն ա­մեն դեպ­քում լավ կա­նի, որ հա­սա­րա­կու­թյա­նը պար­բե­րա­բար ներ­կա­յաց­նի, թե որ­քան «գո­ղաց­ված» մի­ջոց­ներ են վե­րա­դարձ­վել բյու­ջե և ա­մե­նա­կարևո­րը՝ դրանք ինչ­պես ու ինչ նպա­տակ­նե­րի հա­մար են ծախս­վել։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 16112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ