38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Երկ­րի ա­պա­գան իր ներ­քին ռե­սուրս­նե­րի հաշ­վին կա­ռու­ցե­լու ու­նա­կու­թ­յունն է ցան­կա­ցած պե­տու­թ­յուն դարձ­նում ու­ժեղ, ու Հա­յաս­տա­նը բա­ցա­ռու­թ­յուն չէ»

«Երկ­րի ա­պա­գան իր ներ­քին ռե­սուրս­նե­րի հաշ­վին կա­ռու­ցե­լու ու­նա­կու­թ­յունն է ցան­կա­ցած պե­տու­թ­յուն դարձ­նում ու­ժեղ, ու Հա­յաս­տա­նը բա­ցա­ռու­թ­յուն չէ»
24.01.2020 | 05:22
Դեռևս նա­խորդ վար­չա­պետ­նե­րի կա­ռա­վար­ման տա­րի­նե­րից մտմ­տում էի այս վեր­նագ­րով հոդ­ված գրել հա­մա­կար­գի ինձ հե­տաք­րք­րող տն­տե­սա­կան բլո­կի և վեր­ջի­նիս անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վող կա­ռույց­նե­րի մա­սին: Բայց միշտ ինչ-որ բան հետ էր պա­հում. չէի կա­րո­ղա­նում «մար­սել» այն միտ­քը, որ ու­տե­լով այս երկ­րի հա­ցը, խմե­լով նրա ջու­րը, լի­նե­լով այս երկ­րի քա­ղա­քա­ցի, հա­մա­կար­գը պի­տի բնո­րո­շեմ վե­րը նշ­ված բա­ռե­րով: Բայց տա­րի­նե­րը, բա­զում վար­չա­պետ­նե­րի հետ, գա­լիս ու գնում են, իսկ երկ­րի տն­տե­սու­թյան զար­գա­ցու­մը` մեր բո­լո­րի բա­րե­կե­ցու­թյան հիմ­քը, պրակ­տի­կո­րեն ան­շարժ է, ո­րոշ ո­լորտ­ներ էլ հե­տըն­թաց են գրան­ցում: Դա ա­ռա­ջին հեր­թին վե­րա­բե­րում է գյու­ղատն­տե­սու­թյա­նը, մաս­նա­վո­րա­պես տա­վա­րա­բու­ծու­թյա­նը: ԱՎԾ-2018 վիճ­տե­ղե­կագ­րի հա­մա­ձայն շա­հույթ չու­նե­նա­լու պատ­ճա­ռով միայն վեր­ջին 5 տա­րում ո­լոր­տը լքել է 40 000 ա­նաս­նա­պահ: 2019 թ. սեպ­տեմ­բե­րի 18-ի ա­սու­լի­սում աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րար Զա­րու­հի Բա­թո­յա­նը հայտ­նեց, որ նա­խա­րա­րու­թյան տն­տե­սում­նե­րի հաշ­վին 500 000 դրա­մի միան­վագ ա­ջակ­ցու­թյուն են ցու­ցա­բե­րե­լու ա­նաս­նա­պա­հու­թյան ո­լոր­տի 1000 ըն­տա­նի­քի` «օր­վա կա­րիք­նե­րին չբա­վա­րա­րող ի­րենց շատ ցածր ե­կա­մու­տը ա­վե­լաց­նե­լու հա­մար»: Նա­խա­րա­րը հա­վե­լեց, որ ո­լոր­տից ըն­տա­նե­կան նպաս­տում ընդգրկված 29 000 ըն­տա­նիք այդ վի­ճա­կում են: Ստաց­վում է, որ քա­ղա­քը կաթ­նամ­սամ­թեր­քով կե­րակ­րե­լու կոչ­ված գյու­ղա­ցին այ­սօր ինքն է քա­ղա­քա­ցուց օր­վա ու­տե­լիք խնդ­րում: Սա երևի մեր երկ­րի պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին դեպքն է: Ե­թե փոր­ձենք մի փոքր վեր բարձ­րա­նալ ըն­տա­նե­կան նպաս­տի շե­մից, ա­պա կու­նե­նանք հա­րյուր հա­զար­նե­րի հաս­նող շա­հա­ռու­ներ. մո­տա­վոր հաշ­վարկ­նե­րով` միայն տա­վա­րա­բու­ծու­թյու­նում դրանք 680 հա­զար են, տա­վա­րա­պահ գյու­ղա­ցի­նե­րի 85 տո­կո­սը կամ մեր բնակ­չու­թյան գրե­թե մեկ քա­ռոր­դը: Եվ այս ի­րա­վի­ճա­կը կա­րող է խո­րա­նալ, ո­րով­հետև տե­ղում ար­տադր­ված կա­թը բարձր ինք­նար­ժե­քի պատ­ճա­ռով դժ­վար է ի­րաց­վում. վե­րամ­շա­կող ձեռ­նար­կու­թյուն­նե­րը գե­րա­դա­սում են ար­տերկ­րի կա­թը` թե­կուզ և փո­շու տես­քով:
Հաս­կա­նա­լի է, որ երբ գյու­ղա­ցին լքում է աշ­խա­տան­քը, նա փաս­տո­րեն լքում է բնա­կա­վայ­րը. և քա­նի որ տա­վա­րա­բու­ծու­թյամբ զբաղ­վում են ա­ռա­վե­լա­պես սահ­մա­նա­մերձ լեռ­նա­յին և նա­խա­լեռ­նա­յին շր­ջան­նե­րում, լուրջ խն­դիր­ներ են ա­ռա­ջա­նում երկ­րի անվ­տան­գու­թյան պահ­պան­ման հար­ցե­րում: Այդ անվ­տան­գու­թյու­նը ա­վե­լի է բար­դա­նում, երբ այն հա­մադ­րում ենք բնակ­չու­թյա­նը ինք­նա­բավ, է­ժան, ո­րա­կյալ կաթ­նամ­սամ­թեր­քով ա­պա­հո­վե­լու հրա­մա­յա­կա­նի հետ. ո­րով­հետև մեր ար­տադ­րա­ծը քա­նա­կի և ո­րա­կի ա­ռու­մով բա­վա­կա­նին հե­ռու է բժշ­կա­կան նոր­մա­տիվ­նե­րից, իսկ ներ­մուծ­ման ճա­նա­պարհ­նե­րը, մեր երկ­րի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված, միշտ էլ կա­րող են փակ­վել:
Ստեղծ­ված պայ­ման­նե­րում, երբ փաս­տո­րեն տա­վա­րա­պահ գյու­ղա­ցին հե­ռա­նում է իր բնօր­րա­նից, բնա­պահ­պան­նե­րի հա­վաստ­մամբ, ա­մա­յա­նում է նաև շր­ջա­կա մի­ջա­վայ­րը. գյու­ղա­մերձ և հե­ռագ­նա ա­րոտ­նե­րի գե­րակշ­ռող տա­րածք­նե­րը ար­դեն ա­նա­պատ­ներ են, «Ջր­պետ­կո­մի» պաշ­տո­նա­կան հա­վաստ­մամբ` խմե­լու ջրի ստոր­գետ­նյա լեռ­նա­յին աղ­բյուր­նե­րի կե­սից ա­վե­լին չի գոր­ծում, գյուղ­նա­խա­րա­րու­թյան տվյալ­նե­րով` բու­սա­ծած­կույ­թի 70 տո­կո­սից ա­վե­լին թու­նա­վոր, չուտ­վող խո­տա­բույ­սերն են և այլն: Մենք խա­ղաղ պայ­ման­նե­րում կորց­նում ենք մեր հայ­րե­նի­քի մի լա­վա­գույն մա­սը` Ի­սա­հա­կյա­նի ու Շի­րա­զի գո­վեր­գած յայ­լա­նե­րը: Ար­ժե երևի հի­շել, որ հա­մայ­նա­վա­րա­կան տա­րի­նե­րին այդ ի­րա­վի­ճա­կից լավ էլ օգտ­վում էին հարևան ադր­բե­ջան­ցի­նե­րը` ի­րենց նա­խիր­նե­րը տե­ղա­փո­խե­լով մեր կող­մից «լք­ված» տա­րածք­ներ:
Այն­պես չէ, որ այս խն­դիր­ներն ան­լու­ծե­լի են, ա­վե­լին` Իս­րա­յե­լի հետ հա­մե­մա­տած, որ­տեղ կաթ­նատ­վու­թյան մա­կար­դա­կը 12 000 կգ է, մեզ մոտ` 2200 կգ, ու­նենք ո­լոր­տի զար­գաց­ման հս­կա­յա­կան, չօգ­տա­գործ­վող ներ­քին ռե­սուրս­ներ` մեկ մի­լիոն հեկ­տար ա­րոտ­նե­րի միայն 60 տո­կոսն ենք օգ­տա­գոր­ծում, դրանց բեր­քատ­վու­թյու­նը նոր­մա­տի­վից ցածր է 2-3 ան­գամ, հա­զա­րա­վոր հեկ­տար հո­ղա­տա­րածք­ներ, ո­րոնք կա­րող էինք օգ­տա­գոր­ծել ար­ժե­քա­վոր կե­րա­յին կուլ­տու­րա­ներ մշա­կե­լու հա­մար, տա­րի­նե­րով չեն օգ­տա­գործ­վում, և դա այն դեպ­քում, երբ ու­նենք ո­ռոգ­ման ջրի քա­ռա­պա­տիկ ա­վել­ցուկ, ո­րը մեր ա­պաշ­նոր­հու­թյան պատ­ճա­ռով ա­նար­գել փախ­չում է Թուր­քիա, Ադր­բե­ջան, Վրաս­տան, ա­մեն տա­րի մեզ կանգ­նեց­նե­լով ո­ռոգ­ման ջրի խնդ­րի և Սևա­նը դա­տար­կե­լու փաս­տի ա­ռաջ:
Պրակ­տի­կո­րեն գտն­վե­լով տա­վա­րա­բու­ծու­թյան վար­ման քա­րե­դա­րի մա­կար­դա­կում (բահ, փոցխ, ձեռ­քի սայ­լակ և այլն), տն­տե­սա­գի­տու­թյան օ­րենք­նե­րին հա­կա­ռակ փո­շիաց­նե­լով ո­լոր­տը (ար­դեն քա­ռորդ դա­րից ա­վե­լի է, ինչ մեր ա­նաս­նա­պահ­նե­րի 85 տո­կո­սից ա­վե­լին ու­նի մի­ջին հաշ­վով 3 գլուխ տա­վար), մենք փաս­տո­րեն, օ­բյեկ­տի­վո­րեն, բա­ցա­ռել ենք կա­թի ու մսի ար­տադ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի մե­քե­նա­յա­ցու­մը, ո­րով­հետև 3 գլուխ տա­վա­րի հա­մար մե­քե­նա չեն գնում` ար­տադ­րան­քի ինք­նար­ժե­քը կբարձ­րա­նա, իսկ ա­ռանց մե­քե­նա­յի ա­նի­մաստ է նաև ար­տադ­րան­քի ծա­վալ­նե­րի ընդ­լայն­ման, ո­լոր­տը շա­հու­թա­բեր, իսկ աշ­խա­տե­լը հրա­պու­րիչ դարձ­նե­լու ու դրա­նով մեր ե­րի­տա­սարդ­նե­րին գյու­ղում պա­հե­լու խն­դիր­նե­րի մա­սին խո­սե­լը: Այ­սինքն, այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կը ո­լոր­տի կա­ռա­վա­րիչ­նե­րը «պլա­նա­վո­րել» են դեռևս 30 տա­րի ա­ռաջ, և նա­խորդ­նե­րի նման, ծախ­սե­լով ահ­ռե­լի ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ, ներ­կա­նե­րը, ղե­կա­վար­վե­լով «Я на­чальник, ты ду­рак» սկզ­բուն­քով, շա­րու­նա­կում են (գի­տակ­ցա­բար թե ոչ, էա­կան չէ) քան­դել ո­լոր­տը, ա­նի­մաստ, ան­հե­թեթ, բայց թան­կար­ժեք ծրագ­րե­րով ա­ռա­ջըն­թա­ցի ի­մի­տա­ցիա ցու­ցադ­րե­լով: Ան­բա­ցատ­րե­լի, ան­հաս­կա­նա­լի է (թե­պետ լավ էլ հաս­կա­նա­լի, բա­ցատ­րե­լի է, բայց այդ մա­սին հե­տո), թե ին­չու ո­լոր­տի զար­գաց­ման կարևո­րա­գույն, ե­թե ոչ հիմ­նա­կան, ռե­սուրս­նե­րից հայ­րե­նա­կան գի­տա­տեխ­նի­կա­կան նե­րու­ժը չի օգ­տա­գործ­վում: Դրա փո­խա­րեն «մեծ պատ­րաս­տա­կա­մու­թյամբ» ար­հես­տա­կա­նո­րեն բար­դաց­նում են պարզ խն­դիր­նե­րի լու­ծում­նե­րը, ար­տերկ­րի մի ըն­կե­րու­թյան Երևա­նյան գրա­սե­նյա­կի մի­ջո­ցով, մեր հար­կա­տու­նե­րի` այդ թվում գյու­ղա­ցու, փո­ղե­րով նույն գյու­ղա­ցու վզին են փա­թա­թում Թուր­քիա­յի և Իս­րա­յե­լի ար­տադ­րան­քի տե­սա­կա­նին, ո­րի զգա­լի մա­սը կա­րե­լի է պատ­րաս­տել տե­ղում: Լավ, ե՞րբ պետք է ճռճ­ռան խոս­քե­րից գոր­ծի անց­նել` մեր փո­ղե­րով, ո­րոնց պա­կա­սը, վար­չա­պե­տի հա­վաստ­մամբ, չու­նենք, մեր կադ­րե­րով երկ­րում գի­տա­հենք ար­տադ­րու­թյուն­ներ, աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծել, ար­հես­տա­կան ին­տե­լեկ­տը, տիե­զեր­քը թող­նել հա­րուստ եր­կր­նե­րին ու հա­ճա­խա­կի հի­շել հայտ­նի եր­գի խոս­քե­րը`

И снится нам не рокот космодрома
Не эта ледя­ная сине­ва
А снится нам тра­ва, тра­ва у до­ма
Зе­ле­ная, зеле­ная тра­ва…

Ցա­վոք, չնա­յած առ­կա հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին, ո­լոր­տի զար­գաց­ման սպա­սում­նե­րը, ինչ­պես ցույց է տա­լիս ան­ցած մե­կու­կես տա­րին, չեն կա­րող ի­րո­ղու­թյուն­նե­րի վե­րա­ծել նաև մեր նոր կա­ռա­վա­րիչ­նե­րը, ո­րով­հետև… հա­մա­կար­գը ինչ­պես նախ­կի­նում, այն­պես էլ այժմ, օ­բյեկ­տի­վո­րեն աշ­խա­տում է ոչ թե հա­նուն, այլ ընդ­դեմ գյու­ղա­ցու, ու ա­ռա­ջին հեր­թին` տա­վա­րա­պահ գյու­ղա­ցու: Մի­լիո­նա­վոր դո­լար­նե­րը ինչ­պես նախ­կի­նում, այն­պես էլ այժմ քա­մուն են տր­վում: Մինչ­դեռ մեր գիտ­նա­կան­նե­րի ստեղ­ծած նոր տեխ­նո­լո­գիա­ներն ու մե­քե­նա­նե­րը ներդ­նե­լով, առ­կա ներ­քին ռե­սուրս­ներն օգ­տա­գոր­ծե­լով, ա­ռա­վե­լա­գույ­նը մեկ տար­վա ըն­թաց­քում փոխ­հա­տու­ցե­լով ար­ված ծախ­սե­րը, ար­մա­տա­պես կա­րե­լի է բա­րե­լա­վել ո­լոր­տը, այն դարձ­նել շա­հու­թա­բեր, գյու­ղա­ցուն պա­հել իր գյու­ղում: Ինչ­պե՞ս դա ա­նել, ով­քե՞ր են խան­գա­րող­նե­րը: Ստորև շա­րադր­վող հոդ­վա­ծը այդ մա­սին է: Ես կփոր­ձեմ այն ներ­կա­յաց­նել մեր տեխ­նո­լո­գիա­նե­րի, մե­քե­նա­նե­րի ամ­փոփ գնա­հա­տա­կան­նե­րով (ա­վե­լի ման­րա­մասն կա­րե­լի է ծա­նո­թա­նալ «Ի­րա­տես»-ի վեր­ջին 3 տա­րի­նե­րի հրա­պա­րա­կում­նե­րում) և հա­մա­կար­գի տն­տե­սա­կան բլո­կի գոր­ծե­լաո­ճի փաս­տա­ցի և իմ ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյան ի­րո­ղու­թյուն­նե­րի նկա­րագ­րու­թյամբ: Հաս­կա­նա­լի է, որ ցան­կա­ցած ո­լորտ սկս­վում է նրա անվ­տան­գու­թյու­նը ե­րաշ­խա­վո­րող կա­ռույց­նե­րից: Մեր երկ­րում դա ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի նա­խա­րա­րու­թյունն է, ո­րից էլ կսկ­սեմ խնդ­րի շա­րադ­րան­քը: Զու­գա­հե­ռա­բար, ձեզ հետ, հար­գե­լի ըն­թեր­ցող, կլի­նենք նաև է­կո­նո­մի­կա­յի, որ­տեղ ծվա­րել է նախ­կին գյուղ­նա­խա­րա­րու­թյու­նը, շր­ջա­կա մի­ջա­վայ­րի, տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման, գի­տու­թյան և կր­թու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րում, Ազ­գա­յին ժո­ղո­վում, ջրա­յին տն­տե­սու­թյան, գի­տու­թյան պե­տա­կան կո­մի­տե­նե­րում, ՄԱԿ-Ի և Հա­մաշ­խար­հա­յին բան­կի Երևա­նի գրա­սե­նյակ­նե­րում, Հան­րա­յին խոր­հր­դում, այ­սինքն, բո­լոր այն կա­ռույց­նե­րում, ո­րոնց դի­մել եմ «Գյու­ղատն­տե­սու­թյան մե­քե­նա­յաց­ման ԳՀԻ»-ի ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը ներդ­նե­լու ա­ջակ­ցու­թյան խնդ­րան­քով: Իսկ այդ ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը փոր­ձարկ­ված են, ՀՀ հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քով ամ­րագր­ված, ու­նեն պաշ­տո­նա­պես հաս­տատ­ված շա­հու­թա­բե­րու­թյան բարձր մա­կար­դակ և բնա­պահ­պա­նա­կան նշա­նա­կա­լի ա­ռա­վե­լու­թյուն­ներ առ­կա տեխ­նո­լո­գիա­նե­րի նկատ­մամբ: Այդ ա­ռա­ջար­կու­թյուն­ներն են. 1. ա­րոտ­նե­րի և խոտ­հարք­նե­րի մա­կերևու­թա­յին բա­րե­լավ­ման բազ­մա­ֆունկ­ցիո­նալ տեխ­նո­լո­գիա, մե­քե­նա, 2. գո­մաղ­բի և թռչ­նաղ­բի վա­րա­կա­զերծ­մամբ գրա­նու­լաց­ված օր­գա­նա­կան և օր­գա­նա­հան­քա­յին պա­րար­տա­նյու­թե­րի ար­տադ­րու­թյան տեխ­նո­լո­գիա և մե­քե­նա­յա­կան հա­մա­լիր, 3. կաթ­նապ­րան­քա­յին բազ­մա­ֆունկ­ցիո­նալ ֆեր­մա կա­մա­վո­րու­թյան սկզ­բուն­քով մաս­նա­վո­րի տա­վա­րի, սե­փա­կա­նաշ­նորհ­ված հո­ղե­րի, տեխ­նի­կա­յի կենտ­րո­նաց­մամբ` տվյալ պայ­ման­նե­րում ե­կամ­տի չա­փով ըն­դու­նե­լի մի­ջին խա­վի ձևա­վոր­մամբ:
Այս ա­մե­նի մա­սին վեր­ջին 3 տա­րում «Ի­րա­տես»-ը հրա­պա­րա­կել է 15 հոդ­ված` բո­լորն էլ ա­նար­ձա­գանք, կա­ռա­վար­ման հա­մա­կարգ եմ ու­ղար­կել 21 դի­մում-ա­ռա­ջար­կու­թյուն, բայց ներ­դր­ման հար­ցե­րը այդ­պես էլ չեն լուծ­վում, ո­րով­հետև երկ­րի գլ­խա­վոր տն­տե­սա­գե­տը` է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար պա­րոն Տիգ­րան Խա­չատ­րյա­նը, ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի նա­խա­րար պա­րոն Ֆե­լիքս Ցո­լա­կյա­նին և ինձ ու­ղար­կած պա­տաս­խան­նե­րում գրում է, որ մեր ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը «նպա­տա­կա­յին չեն», հե­տո մի քա­նի տող ներքև, մո­ռա­նա­լով ար­դեն գրա­ծը, հա­վաս­տում է, որ այդ «ոչ նպա­տա­կա­յին­նե­րը» հա­մա­տեղ քն­նարկ­վել են պրո­ֆի­լա­յին 5 նա­խա­րա­րու­թյուն­նե­րի հա­մա­պա­տաս­խան պաշ­տո­նա­տար ան­ձանց հետ,, «հա­վա­նու­թյան ար­ժա­նա­ցել», դի­մել են գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­ման հիմ­նադ­րա­մին, Հա­յաս­տա­նում ՄԱԿ-ի Պա­րե­նի և գյու­ղատն­տե­սու­թյան կազ­մա­կեր­պու­թյա­նը, բայց ի­րենք ի՞նչ կա­րող են ա­նել, ե­թե նշ­ված կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը մեր­ժել են 2 մլն դրա­մի հայ­տը, որն անհ­րա­ժեշտ էր վե­րը նշ­ված նո­րույթ­նե­րից մե­կը գյու­ղա­ցի­նե­րին ցու­ցադ­րե­լու հա­մար:
Նշեմ, որ առ­դիր նա­մա­կում, ու­ղար­կել էի այդ ա­ռա­ջար­կու­թյան տն­տե­սա­կան ար­դյու­նա­վե­տու­թյան հաշ­վար­կը` տա­րե­կան 100 մլն դո­լա­րի մա­քուր շա­հույթ ու­նե­նա­լու մա­սին: Հա­մադ­րեք այդ թվե­րը` մեկ ան­գամ ծախս­վող 2 մլն դրամ և ա­մեն տա­րի շա­հույ­թի տես­քով սպաս­վող 100 մլն դո­լա­րը ու փոր­ձեք հաս­կա­նալ երկ­րի գլ­խա­վոր տն­տե­սա­գե­տի տրա­մա­բա­նու­թյունն ու մաս­նա­գի­տա­կան ու­նա­կու­թյան չա­փը: Ան­չափ շնոր­հա­կալ կլի­նեմ, հար­գե­լի ըն­թեր­ցող, ե­թե ինք­ներդ փոր­ձեք բա­ցատ­րել պա­րոն նա­խա­րա­րին իր ա­նե­լի­քը: Ես փոր­ձե­ցի դա ա­նել, բայց նա­խա­րա­րը հրա­ժար­վեց հան­դի­պե­լուց: Հաս­կա­նա­լի է, որ առ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րը անհ­նար է ներ­կա­յաց­նել որ­պես խն­դիր­նե­րի քն­նարկ­ման հար­թակ կամ 4-րդ իշ­խա­նու­թյուն, ին­չը պար­բե­րա­բար բարձ­րա­ձայ­նում է մեր վար­չա­պե­տը` դրանք չկան, ան­տես­ված են: ՈՒ նո­րից այդ խն­դիր­նե­րին, այս ան­գամ միաս­նա­կան հա­մա­տեքս­տով, ճչա­ցող վեր­նագ­րով անդ­րա­դառ­նա­լը, նպա­տակ ու­նի մի վեր­ջին ան­գամ շեշ­տելու դրանց տն­տե­սա­կան կարևո­րու­թյու­նը, հրա­վի­րե­լու հա­սա­րա­կու­թյան և հե­ղա­փո­խա­կան կա­ռա­վա­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը, ան­հա­ջո­ղու­թյան դեպ­քում դի­մե­լու վե­րահս­կող, ի­րա­վա­պահ մար­մին­նե­րին` «մտած­ված կամ չմ­տած­ված գոր­ծո­ղու­թյուն», ո­րը երկ­րին մի­լիար­դա­վոր դո­լար­նե­րի վնաս է հասց­նում, վար­կա­ծով: Ի վեր­ջո, ան­ցյա­լի բա­ցար­ձակ գո­ղո­նը հա­մադ­րենք շա­րու­նակ­վող ան­գոր­ծու­թյան, ան­ճա­րա­կու­թյան, ան­վճ­ռա­կա­նու­թյան, դի­լե­տան­տու­թյան հետ և փոր­ձենք չա­փել վնա­սը: Ո՞րն է գե­րակշ­ռո­ղը: Գու­ցե՞ ա­ռաջ­նա­յին հա­մա­րենք նաև ո­լորտ­նե­րի զար­գաց­ման ռազ­մա­վա­րու­թյուն­նե­րը մշա­կե­լը, ներ­քին ռե­սուրս­նե­րի` այդ թվում նաև հայ­րե­նա­կան գի­տա­տեխ­նի­կա­կան նո­րույթ­նե­րի օգ­տա­գործ­մամբ դրանք մր­ցու­նակ, ար­տադ­րո­ղա­կան, շա­հու­թա­բեր դարձ­նե­լը: Երկ­րի գլ­խա­վոր տն­տե­սա­գե­տը` է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար պա­րոն Տիգ­րան Խա­չատ­րյա­նը, «ՀՀ զար­գաց­ման օ­րա­կար­գը» խո­րագ­րով քն­նար­կում­նե­րում (ՀՀ օ­րա­թերթ 29.08. 2019.) փաս­տում է, որ «Այ­սօր մենք մո­տա­վո­րա­պես 15 ան­գամ զի­ջում ենք աշ­խար­հի ա­ռա­ջին տե­ղե­րը զբա­ղեց­նող եր­կր­նե­րին մեկ շն­չի հաշ­վով ստեղծ­ված ե­կամ­տի տե­սան­կյու­նից, ու­նենք 8 ան­գամ ա­վե­լի ցածր ար­տադ­րո­ղա­կա­նու­թյուն, քան Եվ­րո­պա­յի ցան­կա­ցած մի­ջին եր­կիր» և որ­պես խնդ­րի լու­ծում ի­րա­վա­ցիո­րեն շեշ­տում է տեխ­նո­լո­գիա­կան ա­ռա­ջըն­թա­ցը: Բայց ամ­բողջ պա­րա­դոքսն այն է, որ երբ ա­ռա­ջար­կում ենք այդ­պի­սի լու­ծում­ներ, է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րու­թյու­նում հարկ չեն հա­մա­րում նույ­նիսկ ծա­նո­թա­նալ դրանց հետ: Ձեր օ­րի­նա­կով վա­րակ­վել են նաև մյուս նա­խա­րա­րու­թյուն­նե­րը, ին­չը կփոր­ձեմ բա­ցա­հայ­տել այդ նո­րույթ­նե­րի էու­թյու­նը և պատ­կան կա­ռույց­նե­րի վե­րա­բեր­մուն­քը հա­մա­ռո­տա­կիո­րեն ներ­կա­յաց­նե­լով:
Եվ այս­պես, սկ­սենք տեխ­նո­լո­գիա­կան ա­ռա­ջին նո­րույ­թից` ա­րոտ­նե­րի և խոտ­հարք­նե­րի մա­կերևու­թա­յին բա­րե­լավ­ման բազ­մա­ֆունկ­ցիո­նալ տեխ­նո­լո­գիա և մե­քե­նա: Այն կան­խում է ջր­հե­ղեղ­նե­րը, տա­րած­քա­յին հր­դեհ­նե­րը, սո­ղանք­նե­րը, հո­ղա­տար­ման երևույթ­նե­րը, ե­րաշ­տը, ո­ռոգ­ման մա­կերևու­թա­յին ջրե­րի «փա­խուս­տը» ար­տեր­կիր, վե­րա­բաց­վում են խմե­լու ջրի ստոր­գետ­նյա լեռ­նա­յին աղ­բյուր­նե­րը, էա­կա­նո­րեն ա­վե­լա­նում է խո­տի բեր­քը, բա­րե­լավ­վում է նրա ո­րա­կը:
ՋՐ­ՀԵ­ՂԵՂ­ՆԵՐ. կան­խե­լու հա­մար անձ­րևաձն­հալ ջրե­րի սկզբ­նա­վոր­ման տա­րածք­նե­րում (ա­րոտ­ներ, խոտ­հարք­ներ և այլն) հո­ղա­շեր­տը կտր­վում է ո­րո­շա­կի` կար­գա­վոր­վող մի­ջա­կայ­քով և խո­րու­թյամբ: Այդ կտր­ված­քով, տր­ված խո­րու­թյամբ հող է ի­ջեց­վում կուլ­տի­վա­տո­րի թա­թի­կը, ո­րը տրակ­տո­րի շարժ­մա­նը հա­մըն­թաց փխ­րեց­նում է բույ­սի ար­մա­տա­յին հո­ղա­զանգ­վա­ծը, ստեղ­ծե­լով փխ­րեց­ված հո­ղա­շեր­տի թու­նել­ներ: Սա­րե­րից իջ­նող ջրա­զանգ­վա­ծը բաց­ված ճեղ­քե­րով ներ­ծծ­վում է փխ­րեց­ված հո­ղի են­թա­շեր­տի այդ թու­նել­նե­րում, ին­չի ար­դյուն­քում ջր­հե­ղեղ ա­ռա­ջաց­նող ջրա­քա­նա­կը պա­կա­սում է, ջր­հե­ղե­ղի վտան­գը նվա­զում է:
ՏԱ­ՐԱԾ­ՔԱ­ՅԻՆ ՀՐ­ԴԵՀ­ՆԵՐ. ա­ռա­ջա­նում են հիմ­նա­կա­նում չո­րա­ցած բու­սա­զանգ­վա­ծից: Դրա ար­մա­տա­յին հա­մա­կար­գի փխ­րեց­ված հո­ղա­զանգ­վա­ծում կու­տակ­ված խո­նա­վու­թյու­նը հնա­րա­վո­րինս մշ­տա­դա­լար կպա­հի բույ­սը, հետևա­բար կն­վա­զի հր­դե­հի ա­ռա­ջաց­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը:
ՍՈ­ՂԱՆՔ­ՆԵՐ. փխ­րեց­ված հո­ղա­շեր­տը պա­րար­տաց­վում է, կա­տար­վում է անհ­րա­ժեշտ բույ­սե­րի են­թա­ցանքս, ին­չի ար­դյուն­քում բույ­սի ար­մա­տա­յին հա­մա­կար­գը հզո­րա­նում է, սեպ­վում, փա­թաթ­վում մայր հո­ղին` կա­սեց­նե­լով վեր­ջի­նիս շար­ժը: Տեխ­նո­լո­գիան խոր­հուրդ չի տր­վում կի­րա­ռել կա­վա­յին հո­ղե­րում:
ՀՈ­ՂԱ­ՏԱՐ­ՄԱՆ Ե­ՐԵ­ՎՈՒՅԹ­ՆԵՐ. ա­ռա­վել մտա­հո­գի­չը երկ­րից «փախ­չող» ջրե­րով հու­մու­սի տե­ղա­շարժն է ար­տեր­կիր: Ո­րոշ տվյալ­նե­րով, դրա հետևան­քով հո­ղի բեր­րիու­թյան ան­կու­մը կազ­մում է շուրջ 50 տո­կոս: Ե­թե կանխ­վում է ջր­հե­ղե­ղը, ա­պա կա­սեց­վում են նաև այդ երևույթ­նե­րը:
Ե­ՐԱՇՏ. կլի­մա­յի փո­փո­խու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված այն ա­վե­լի հա­ճախ է կրկն­վե­լու: Ա­մե­նաէ­ժան և ո­րա­կյալ ա­նաս­նա­կե­րը ստաց­վում է ա­րոտ­նե­րից և խոտ­հարք­նե­րից, ո­րոնք բո­լո­րից շատ են են­թա­կա ե­րաշ­տի ազ­դե­ցու­թյա­նը: Մինչ­դեռ ա­մե­նաե­րաշ­տոտ տա­րի­նե­րին էլ անձրևաջ­րե­րի նշա­նա­կա­լի ծա­վալ «փախ­չում է» ար­տեր­կիր: Եվ ե­թե մենք կի­րա­ռենք ա­ռա­ջարկ­վող տեխ­նո­լո­գիան, այ­սինքն այդ ջրա­քա­նա­կը պահ տանք մեր հո­ղե­րին, ե­րաշտն այդ­քան ա­ղե­տա­լի չի լի­նի:
Ո­ՌՈԳ­ՄԱՆ ՋՐԻ ԽՆ­ԴԻՐ. այդ ջրի մեր ներ­քին ռե­սուր­սը 8 մլրդ խմ է, պա­հան­ջար­կը` մո­տա­վո­րա­պես 2 մլրդ խմ, ջրամ­բար­նե­րում կու­տա­կում ենք դրա կե­սից մի փոքր ա­վե­լին: Պա­կա­սը ակն­հայտ է, և ա­մեն տա­րի ու­նե­նում ենք այդ խն­դի­րը հո­ղա­գոր­ծի հու­զում­նե­րի բռն­կում­նե­րով, Սևա­նը դա­տար­կե­լով: Մինչ­դեռ, ե­թե ա­ռա­ջարկ­վող տեխ­նո­լո­գիան կի­րա­ռենք, այ­սինքն բնու­թյան տված անձրևաձն­հալ ջու­րը, երբ այն գո­յա­նա, պահ տանք հո­ղին, թույլ չտանք, որ այն «փախ­չի» ար­տեր­կիր, դրա­նով կմե­ծաց­նենք հո­ղի խո­նա­վու­թյու­նը, կն­վա­զեց­նենք ո­ռոգ­ման ջրի պա­հան­ջար­կը: Նշեմ, որ այդ ձևով «կու­տակ­ված» ջրի կո­րուս­տը` գո­լոր­շա­ցու­մից և քա­մու ազ­դե­ցու­թյու­նից, պրակ­տի­կո­րեն զրո­յա­կան է. ջրով հա­գե­ցած փխ­րեց­ված հո­ղա­զանգ­վա­ծը պաշտ­պան­ված է վերևի հո­ղա­շեր­տով, ի տար­բե­րու­թյուն ջրամ­բար­նե­րի` մինչև 40 տո­կոս հաս­նող ջրի կորս­տի: Այս հար­ցը քն­նար­կե­լիս ար­ժե հա­մադ­րել նաև պա­հանջ­վող ծախ­սե­րը, դրանք ան­հա­մադ­րե­լի են` մի­լիար­դա­վոր դո­լար­նե­րը մի քա­նի հա­զա­րի դի­մաց:
ԽՄԵ­ԼՈՒ ՋՐԻ ՍՏՈՐ­ԳԵՏ­ՆՅԱ ԼԵՌ­ՆԱ­ՅԻՆ ԱՂ­ԲՅՈՒՐ­ՆԵ­ՐԻ ՎԵ­ՐԱ­ԲԱ­ՑՈՒՄ. «Ջր­պետ­կո­մի» պաշ­տո­նա­կան հա­վաստ­մամբ դրանց գրե­թե 50 տո­կո­սը ար­դեն չի գոր­ծում, մնա­ցած­նե­րը փակ­ման եզ­րին են: Մաս­նա­գետ­նե­րը կար­ծում են որ պատ­ճա­ռը սա­րե­րում հո­ղի պն­դա­նալն է. ջու­րը չի ներ­ծծ­վում, աղ­բյուր­նե­րը ջուր չեն ստա­նում: Ա­ռա­ջարկ­վող տեխ­նո­լո­գիան կօգ­նի լու­ծե­լու նաև այդ խն­դի­րը:
Ա­ՐՈՏ­ՆԵ­ՐԻ ԵՎ ԽՈՏ­ՀԱՐՔ­ՆԵ­ՐԻ ԲԵՐ­ՔԱՏ­ՎՈՒ­ԹՅԱՆ, Ո­ՐԱ­ԿԻ ԲԱԶ­ՄԱ­ՊԱ­ՏԻԿ ԱՃ. ագ­րո­տեխ­նի­կա­յի հա­մա­ձայն` բույ­սը նոր­մալ կա­ճի, ե­թե նրա ար­մա­տա­յին հո­ղա­զանգ­վա­ծում հո­ղի պինդ մաս­նիկ­նե­րի և օ­դաջ­րա­յին ծա­կո­տի­նե­րի ծա­վալ­նե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը պահ­պան­վում է մո­տա­վո­րա­պես 50/50 հա­րա­բե­րակ­ցու­թյամբ: Բնաար­տադ­րա­կան գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցու­թյամբ (ձյան, անձրևաջ­րի, աշ­խա­տող տեխ­նի­կա­յի, ա­րա­ծող կեն­դա­նու, հո­ղի վե­րին շեր­տի կշիռ և այլն) այդ հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը տա­րի­նե­րի ըն­թաց­քում խախտ­վում է` հո­ղը «նս­տում» է, ծա­կո­տի­նե­րը վե­րա­նում են, և բույ­սի ար­մատ­նե­րը սնու­ցում չեն ստա­նում, բույ­սը չի ա­ճում: Պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րով այ­սօր այդ տե­ղանք­նե­րում խո­տի բեր­քի ան­կու­մը նոր­մա­տի­վի նկատ­մամբ հաս­նում է 200-300 տո­կո­սի: Մինչ­դեռ ա­վան­դա­կան մա­կերևու­թա­յին փխ­րե­ցու­մը ան­թույ­լատ­րե­լի է` կոչն­չա­նա խո­տա­ծած­կույ­թը: Միակ լու­ծու­մը բույ­սի ար­մա­տա­յին հո­ղա­զանգ­վա­ծը փխ­րեց­նելն է, ին­չը հա­ջո­ղու­թյամբ կա­տա­րում է ա­ռա­ջարկ­վող մե­քե­նան: Այն միա­ժա­մա­նակ կա­տա­րում է նաև ո­րա­կյալ խո­տա­բույ­սե­րի են­թա­ցանքս:
Ար­դեն նշե­ցի, որ այս տեխ­նո­լո­գիան և մե­քե­նան փորձ­նա­կան որևէ ծրագ­րով ներդ­նե­լու հա­մար, ո­լոր­տի պրո­ֆի­լա­յին 5 նա­խա­րա­րու­թյուն­նե­րը` գյու­ղատն­տե­սու­թյան, բնա­պահ­պա­նու­թյան, տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և զար­գաց­ման, ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի, է­ներ­գե­տիկ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի և բնա­կան պա­շար­նե­րի, այդ­պես էլ չկա­րո­ղա­ցան հայ­թայ­թել 2 մլն դրա­մը, ու վե­րը նշ­ված խն­դիր­նե­րը մնա­ցին չլուծ­ված` երկ­րին հասց­նե­լով տա­րե­կան հա­րյուր­հա­զա­րա­վոր դո­լար­նե­րի վնաս: Մինչ­դեռ այդ խն­դիր­նե­րը կա­րե­լի է լու­ծել մի տա­րուց էլ պա­կաս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հան­րա­պե­տու­թյու­նում առ­կա շար­քա­ցան­նե­րի չն­չին ձևա­փո­խու­թյամբ կամ Ռու­սաս­տա­նից ներ­կր­ված հան­գույց­նե­րով նո­րե­րը հա­վա­քե­լով, ար­ված ծախ­սե­րը կփոխ­հա­տուց­վեն վե­գե­տա­ցիա­յի մի շր­ջա­նում, գյու­ղա­ցին կու­նե­նա շա­հույթ և չի լքի ո­լոր­տը, եր­կի­րը ա­պա­հով­ված կլի­նի ինք­նա­բավ, է­ժան, ո­րա­կյալ կաթ­նամ­սամ­թեր­քով: Չի ստաց­վում. ա­նընդ­հատ խո­սում ենք, ա­նի­մաստ վի­ճա­բա­նում նույն հար­ցե­րի շուր­ջը, բայց ա­ռայ­սօր չու­նենք ո­լոր­տի զար­գաց­ման հա­յե­ցա­կարգ, թե­պետ այդ նպա­տա­կի հա­մար կազմ­ված կա­ռա­վա­րու­թյան ծրագ­րով ար­դեն հատ­կաց­վել է 20 մլրդ դրամ` բառ ան­գամ չա­սե­լով սպաս­վե­լիք շա­հույ­թի մա­սին: Սա է ի­րո­ղու­թյու­նը` կա­ռա­վար­ման մա­կար­դա­կի ի­րա­տե­սա­կան ան­հե­թե­թու­թյու­նը, ո­րից գլուխ չհա­նե­լով, ինչ­պես ար­դեն աս­վեց, միայն ան­ցած 5 տա­րում 40000 տա­վա­րա­պահ լքեց ո­լոր­տը… Սա է այն ի­րո­ղու­թյու­նը, ո­րի հե­ղի­նակ­նե­րը «Ի­րա­տե­սի» ան­ցյալ տար­վա հայտ­նի բա­ցա­հայ­տում­նե­րից հե­տո 2-րդ օրն ար­դեն պետք է լքեին ի­րենց ա­թոռ­նե­րը: Բայց մերն ու­րիշ է. ո՞վ է լրատ­վա­մի­ջոց­նե­րը կամ քա­ղա­քա­ցու դի­մու­մը բա­նի տեղ դնում… Ել­նե­լով պա­տաս­խա­նա­տու­նե­րի գոր­ծե­լաո­ճից, ո­լոր­տի խն­դիր­նե­րի ըն­կալ­ման նրանց ու­նա­կու­թյու­նից, կա­րող ենք կան­խա­տե­սել, որ տա­վա­րա­բու­ծու­թյան զար­գաց­ման այս նոր ծրա­գի­րը նույն­պես կտա­պալ­վի, ին­չը տե­ղի ու­նե­ցավ 2007-ի հա­ման­ման, 10-ա­մյա ծրագ­րի հետ: Տար­բե­րու­թյունն այն է, որ այս «նոր» ծրա­գի­րը հաս­տատ­վել է հե­ղա­փո­խա­կան կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րի կող­մից:
(շա­րու­նա­կե­լի)
Ստյո­պա ԽՈ­ՅԵ­ՑՅԱՆ
Դիտվել է՝ 13311

Մեկնաբանություններ