ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Սպառ­նա­լիք ժո­ղովր­դա­վա­րա­կան ա­զա­տու­թ­յուն­նե­րին և ի­րա­վուն­քի գե­րա­կա­յութ­յան սկզ­բուն­քին

Սպառ­նա­լիք ժո­ղովր­դա­վա­րա­կան ա­զա­տու­թ­յուն­նե­րին և ի­րա­վուն­քի գե­րա­կա­յութ­յան սկզ­բուն­քին
01.11.2019 | 01:00

2019 թ. հոկ­տեմ­բե­րի վեր­ջին Հա­յաս­տա­նը հան­րա­հայտ մուլտ­ֆիլ­մի «գի­տու­թյանն ան­հայտ գա­զանն» է հի­շեց­նում. «Ժո­ղովր­դա­կան կա­ռա­վա­րու­թյան» տեր­մի­նա­բա­նու­թյունն ու դարձ­վա­ծա­բա­նու­թյունն այն նույն մա­կար­դակն ու­նեն, ո­րը կար 2018 թ. Նի­կոլ Փա­շի­նյա­նի «աս­ֆալ­տի հե­ղա­փո­խա­կան­նե­րի» հաղ­թա­հան­դե­սի ժա­մա­նակ։ 

Ա­հա թե «ֆեյս­բու­քով» օ­րերս ինչ հայտ­նեց նա. «Ե­թե 2018 թ. երկ­րորդ կի­սա­մյա­կում գոր­ծա­զուրկ­նե­րի թի­վը 236400 էր, ա­պա ըն­թա­ցիկ տար­վա նույն ժա­մա­նա­կում այդ ցու­ցա­նիշն ի­ջել է մինչև 207200»։ Ըստ Փա­շի­նյա­նի, երկ­րում գոր­ծազր­կու­թյան մա­կար­դակն այժմ 17,7 % է, այ­սինքն, նա­խորդ տար­վա հա­մե­մատ ի­ջել է 2,5 %-ով։ Նվա­ճու՞մ է։ Ը­հը՛։ Նման է 90-ա­կան­նե­րի ՀՀՇ-ի վար­չա­կազ­մի նվա­ճում­նե­րին։ «Ժո­ղովր­դա­կան վար­չա­պե­տը» մո­ռա­ցավ ա­սել, որ գոր­ծա­զուրկ­նե­րի թվի նվա­զու­մը հա­մա­րյա այն­քան է, ինչ­քան 2019-ի ան­ցած ա­միս­նե­րին «հե­ղա­փո­խա­կան նոր Հա­յաս­տա­նը» լքած­նե­րի թի­վը։ Ճիշտ նույն կերպ էին «հա­ջո­ղու­թյուն­նե­րի» մա­սին զե­կու­ցում ՀՀՇ-ա­կան­նե­րը ոչ հե­ռա­վոր 90-ա­կան­նե­րին։ Այդ ա­մե­նը ցա­վագ­նո­րեն հի­շեց­նում է խոր­հր­դա­յին շր­ջա­նի բոլշևի­կյան քա­րոզ­չու­թյու­նը, երբ պատ­մու­թյան դա­սագր­քե­րում, չգի­տես ին­չու, տն­տե­սա­կան նվա­ճում­նե­րը հա­մե­մատ­վում էին «ցա­րա­կան Ռու­սաս­տա­նի» 1913 թվա­կա­նի ցու­ցա­նիշ­նե­րի հետ։ Հե­տա­գա­յում այս կամ այն չա­փով ցույց է տր­վել, որ կա­մա­վոր հար­վա­ծա­յին կո­մե­րի­տա­կան­նե­րից բա­ցի լայ­նո­րեն օգ­տա­գործ­վել է կա­լա­նա­վոր­նե­րի կի­սաանվ­ճար աշ­խա­տան­քը մեկ այս «դա­րի կա­ռույ­ցում», մեկ՝ այն, մեկ՝ եր­րորդ։


Բայց մենք խո­սում ենք ոչ թե հա­մե­մա­տու­թյուն­նե­րի մա­սին, ա­սենք, «որն է ա­վե­լի լավ՝ մինչև 1917 թ. Ռու­սաս­տա՞­նը, թե՞ 1985-91 թթ. ԽՍՀՄ-ը», մենք ու­զում ենք հաս­կա­նալ, թե ին­չու են Հա­յաս­տա­նում «ժո­ղովր­դա­կան­նե­րը» 2019-ին դի­մում կեղ­ծի­քի և «ժո­ղովր­դա­վա­րու­թյան» այլևայլ անբ­նա­կան ձևե­րի։ Այժմ հան­րա­պե­տու­թյու­նում ա­մեն տեղ խո­սում են Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի (ՍԴ) նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի ու նրա ըն­տա­նի­քի, մեր­ձա­վոր ազ­գա­կան­նե­րի հե­տապ­նդ­ման մա­սին։ 90-ա­կան­նե­րի տի­պիկ ՀՀՇ-ա­կա­նու­թյուն. ա­հա թե ինչ է Փա­շի­նյա­նի «նոր Հա­յաս­տա­նը»։ Իսկ ո՞վ էր այլ բան սպա­սում։ ՀՀՇ-ի պա­րագ­լուխ, ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գահ ԼՏՊ-ի սան, իսկ շուր­ջը՝ եր­րորդ-չոր­րորդ՝ ա­լիք­նե­րի ա­ռա­վել նվի­րյալ ՀՀՇ-ա­կան­ներ։ ՀՀՇ-ի «գայ­լե­րը» թո­շա­կի են ան­ցել, բայց մե­կը, ո­րի ա­նու­նով երդ­վում է Փա­շի­նյա­նը, Լևոն Տեր Պետ­րո­սյա­նը, հան­գիստ չի մնում։ Եվ հիմ­քեր կան։ Նոր իշ­խա­նու­թյու­նը ՀՀՇ-ա­կան որևէ հան­ցա­գոր­ծի չի փնտ­րում, ոչ մի մե­ղադ­րանք չի ներ­կա­յաց­նում, մո­ռաց­ված են Ան­դր­կով­կա­սյան եր­կա­թու­ղու երևա­նյան վար­չու­թյան նախ­կին նա­խա­գահ Համ­բար­ձում Ղան­դի­լյա­նի, «Ղա­րա­բաղ» կո­մի­տեի նախ­կին ան­դամ, Երևա­նի նախ­կին քա­ղա­քա­պետ Համ­բար­ձում Գալս­տյա­նի, ՀԽՍՀ ՊԱԿ-ի նախ­կին նա­խա­գահ Մա­րիուս Յուզ­բա­շյա­նի (ո­րը շատ լավ գի­տեր, թե «Ղա­րա­բաղ» կո­մի­տեից ով­քեր են «ներ­դր­ված») հան­դուգն սպա­նու­թյուն­նե­րը։ Հա­վա­տա­ցեք, որ ՀՀՇ-ի իշ­խա­նու­թյան օ­րոք սպան­ված­նե­րի ցու­ցա­կը շատ ա­վե­լի եր­կար է, քան 2008 թ. մար­տի 1-ի գի­շեր­վա զո­հե­րի­նը։ Բայց Փա­շի­նյանն ու փա­շի­նյա­նա­կան­նե­րը գե­րա­դա­սում են լռել ՀՀՇ-ի հան­ցա­գործ­նե­րի ու հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին։ Օ­րի­նակ, Հ. Գալս­տյա­նի սպա­նու­թյան պա­հին նրա կող­քին էր եղ­բայ­րը՝ Ար­սե­նը։ Գրում էին, որ նա նույ­նիսկ վա­զել է մար­դաս­պան­նե­րի հետևից, բայց չի հա­սել նրանց։ Բայց նա լռում է՝ ար­դա­րա­նա­լով լռա­կյա­ցու­թյամբ. «Ա­վե­լի լավ է խո­սեք Համ­բար­ձու­մի մտե­րիմ ըն­կեր Ա­շոտ Մա­նու­չա­րյա­նի հետ»։ Մա­նու­չա­րյա­նը Տեր-Պետ­րո­սյա­նի նախ­կին գլ­խա­վոր խոր­հր­դա­կանն էր ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով։ Բայց նա էլ է քչա­խոս, երբ խոս­քը 90-ա­կան­նե­րին է վե­րա­բե­րում։  Նրան հար­կադ­րել են հրա­ժա­րա­կան տա­լու. նա պատ­ճառ­ներն այդ­պես էլ չի բա­ցա­հայ­տում։ Ոչ այն է՝ Ռու­սաս­տա­նի, ոչ այն է՝ Բուլ­ղա­րիա­յի օգ­տին «լր­տե­սե­լու» հա­մար ձեր­բա­կա­լել ու նս­տեց­րել են Մա­նու­չա­րյա­նի տե­ղա­կալ Վա­հան Ա­վա­գյա­նին... Այն­պես որ քչա­խոս լի­նե­լու պատ­ճառ­ներ շատ կան։


Որ ՀՀՇ-ն ու ՀՀՇ-ա­կան­նե­րը, թե­կուզ հար­մա­րա­վետ տե­ղա­վոր­ված կու­սա­կցու­թյան զա­նա­զան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում, վար­չա­պետ Փա­շի­նյա­նի հիմ­նա­կան ռե­սուրսն են, կաս­կած չի հա­րու­ցում նաև 2018-ին։ ՈՒ թեև այ­սօր­վա ՀՀՇ-ի կմախ­քը կոչ­վում է «Հայ ազ­գա­յին կոնգ­րես» (ՀԱԿ), Հա­յաս­տա­նում դա որևէ մե­կին չի խա­բում։ Բա­վա­կան է և այն, որ ՀԱԿ-ի վեր­նա­խավն սկս­վում է նույն Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նից, և շատ հար­ցեր վե­րա­նում են ինք­նըս­տին­քյան։ Իսկ ա­հա այն փաս­տը, որ Փա­շի­նյա­նի գոր­ծըն­կերն ու ռե­սուրսն են դար­ձել նաև «Սաս­նա ծռեր» խմ­բի ա­հա­բե­կիչ­նե­րը, ո­րոնք նույն ա­նու­նով «հա­մազ­գա­յին կու­սակ­ցու­թյուն» են ստեղ­ծել, ար­դեն տի­պիկ քա­ղա­քա­կան ան­կր­թու­թյուն է։ Եվ հենց դա է սաս­տիկ գրգ­ռել շա­տե­րին, այդ թվում՝ ու­ժա­յին պրո­ֆե­սիո­նալ­նե­րին։


Իսկ «ժո­ղովր­դա­կան վար­չա­պետն» ու «ա­ղան­դի» ան­դամ­նե­րը, ինչ­պի­սի գնա­հա­տա­կան­ներ ար­դեն տր­վել են Փա­շի­նյա­նի կողմ­նա­կից­նե­րին ու պաշտ­պան­նե­րին, հար­ցաքն­նե­լու են քարշ տվել («մի քա­նի հարց են տվել»...), այն էլ՝ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նում, Հրայր Թով­մա­սյա­նի տարեց հո­րը և աղ­ջիկ­նե­րին։ ՍԴ-ի նա­խա­գա­հի քրոջ՝ հայտ­նի լրագ­րող Ան­ժե­լա Թով­մա­սյա­նի նկատ­մամբ այլ «մի­ջոց­ներ» են կի­րա­ռել. փա­կել են «Կենտ­րոն» հե­ռուս­տաա­լի­քով նրա «Հա­յե­լու ա­ռաջ» հե­ղի­նա­կա­յին ծրա­գի­րը, ընդ ո­րում դրան չի խան­գա­րել և այն, որ, ըստ լու­րե­րի, հե­ռուս­տաա­լիքն իբր պատ­կա­նում է «ընդ­դի­մա­դիր» օ­լի­գարխ-պատ­գա­մա­վոր և «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին։ Մի օր էլ այն շեն­քը, որ­տեղ գտն­վում է նույն Ա. Թով­մա­սյա­նի «Հա­յե­լի» մամ­լո ա­կում­բը, մտել և ա­կում­բի վրա հար­ձակ­վել է «փա­շիզ­մի» հետևորդ ե­րի­տա­սարդ­նե­րի մի խումբ։ Լրագ­րո­ղու­հու հայ­տա­րա­րու­թյան հի­ման վրա կար­ծես թե քրեա­կան գոր­ծը բաց­ված է, բայց Հա­յաս­տա­նում ոչ ոք չի հա­վա­տում, որ հար­ձակ­վող­նե­րը կպատժ­վեն։ Մինչև այժմ չեն պատժ­վել այն ան­ձինք, ո­րոնք հար­ձակ­վել են «փա­շիզ­մին» ընդ­դի­մա­դիր, ակ­տի­վիստ Նա­րեկ Մա­լյա­նի վրա և փոր­ձել հրա­պա­րա­կայ­նո­րեն նվաս­տաց­նել նրան։ Բա­նը հա­սել է նրան, որ Մա­լյա­նի գոր­ծով իշ­խա­նու­թյան ան­գոր­ծու­նու­թյան մա­սին խո­սել է ան­գամ ռուս հե­ռուս­տա­հա­ղոր­դա­վար Վլադիմիր Սո­լո­վյո­վը։ Իսկ հի­մա ոմն Ի­րի­նա Մա­նու­կյան սոց­ցան­ցե­րում ակ­տի­վո­րեն տա­րա­ծում է Հա­յաս­տա­նի այն քա­ղա­քա­ցի­նե­րի ցու­ցակ­նե­րը, ո­րոնց իբր «վճա­րում» է ռուս քաղ­վեր­լու­ծա­բան և փոր­ձա­գետ Ա­լեք­սանդր Դու­գի­նը։ Ի դեպ, «փա­շիզմ» տեր­մի­նը մտց­րել է Տեր-Պետ­րո­սյա­նի իշ­խա­նու­թյան ժա­մա­նակ Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Հրանտ Բագ­րա­տյա­նը, որն այժմ Փա­շի­նյա­նի վար­չա­կար­գի ակ­տիվ ընդ­դի­մա­դիր­նե­րից մեկն է, մաս­նա­վո­րա­պես՝ տն­տե­սա­կան հատ­վա­ծում։


Հենց նա է բազ­միցս մե­ղադ­րել Փա­շի­նյա­նին ու «փա­շիստ­նե­րին» տն­տե­սա­կան զար­գաց­ման ծրագ­րի բա­ցա­կա­յու­թյան հա­մար։ Հենց Բագ­րա­տյա­նը, այն էլ՝ «Հա­յե­լու ա­ռաջ» հա­ղորդ­ման ե­թե­րում, որ­պես «Ա­զա­տու­թյուն» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ, անդ­րա­դառ­նա­լով «Ֆեյս­բու­քում» վար­չա­պետ Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյան այն մա­սին, որ կա­ռա­վա­րու­թյու­նը քն­նար­կում է մոտ 9 հա­զար տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րին 56 մլրդ դրա­մի չա­փով դե­բի­տո­րա­կան մնա­ցոր­դը վե­րա­դարձ­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը այն պայ­մա­նով, որ այդ մի­ջոց­նե­րը ներ­դր­վեն տն­տե­սու­թյան մեջ, ա­սել է, որ դա ոչ մի առն­չու­թյուն չու­նի տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան հետ։ «Լսիր, դու ի՞նչ է, ռե­կե­տո՞վ ես զբաղ­վում։ Մարդ­կանց վե­րա­դարձ­րու ի­րենց փո­ղե­րը, ին­չի՞ մա­սին է խոս­քը, մի՞­թե դա քո գործն է։ Այ­սինքն դու այդ ի՞նչ բա­րու­թյուն ես ա­նում մարդ­կանց։ Եվ դա կոչ­վում է տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու՞ն»,- հայ­տա­րա­րել է Բագ­րա­տյա­նը։ Հաս­կա­նա­լի՞ դար­ձավ, թե ին­չու «փա­կե­ցին» Ան­ժե­լա Թով­մա­սյա­նի հա­ղոր­դու­մը։ Նախ­կին վար­չա­պե­տը նաև ա­սել է, որ դա բա­ցա­հայտ ռե­կետ է, նշել, որ մինչև 1996 թվա­կանն ի­րենք աշ­խա­տել են ա­ռանց սահ­մա­նի վրա ԱԱՀ գան­ձե­լու։ «Այժմ ա­նընդ­հատ խո­սում են կո­ղո­պու­տի մա­սին, ու­րեմն կո­ղոպ­տիչ ան­վա­նեք նրան, ով կոնկ­րետ ինչ-որ բան է գո­ղա­ցել, կոնկ­րետ ինչ-որ բան ա­պա­ցու­ցեք։ Ի­մա­ցեք՝ որ­տեղ եք գտն­վում և ինչ եք խո­սում»,- ա­սել է Բագ­րա­տյա­նը։ Այդ հա­մա­տեքս­տում անդ­րա­դառ­նա­լով բյու­ջեի ա­ճի մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, Բագ­րա­տյա­նը նշել է, որ այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում բյու­ջե­տա­յին մուտ­քե­րի էա­կան աճ չկա։ «Աս­վել է, որ 6 ամ­սում ա­վե­լա­ցել է 25 %-ով՝ 152 մի­լիար­դով։ Ես ա­սա­ցի՝ հան­գս­տա­ցեք, այդ թի­վը կն­վա­զի, ո­րով­հետև 15 % դուք ար­դեն պետք է ա­վե­լի ու­նե­նա­յիք։ Այս տա­րի բյու­ջե­տա­յին մուտ­քե­րը պետք է կազ­մեն 1 տրլն 639 մլրդ, և հե­տո՞ ինչ։ Հու­լիսն է գա­լիս, 7 ամ­սում թիվն ար­դեն 25 %-ից ի­ջել է մինչև 23 %, 8 ամ­սում ա­վե­լի կիջ­նի, այ­սինքն այդ 25 %-ն աս­տի­ճա­նա­բար իջ­նե­լու է»,- հայ­տա­րա­րել է Բագ­րա­տյա­նը։


Ի­հար­կե, երկ­րում ա­մեն ինչ չէ, որ «պտտ­վում» է Թով­մա­սյան ըն­տա­նի­քի պատ­մու­թյան կամ տն­տե­սա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րի և գոր­ծազր­կու­թյան նվազ­ման մա­սին իշ­խա­նու­թյուն­նե­րի ստե­րի շուր­ջը։ Փա­շի­նյա­նը Հրայր Թով­մա­սյա­նի վրա կա­տա­ղել է այն բա­նի հա­մար, որ ազն­վո­րեն, Ար­ցա­խի ա­ռա­ջին նա­խա­գահ և Հա­յաս­տա­նի երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի փաս­տա­բան­նե­րի հայ­ցով Հա­յաս­տա­նի ՍԴ-ի նիս­տի ժա­մա­նակ վճիռ կա­յաց­վեց, ո­րը հաս­տա­տեց օ­րեն­քի այն հոդ­վա­ծի հա­կա­սահ­մա­նադ­րա­կա­նու­թյու­նը, ո­րի հա­մա­ձայն «աս­ֆալ­տի հե­ղա­փո­խա­կան­նե­րը» կազ­մա­կեր­պե­ցին Ռ. Քո­չա­րյա­նի ձեր­բա­կա­լումն ու կա­լա­նա­վո­րու­մը։ Եվ այդ ժա­մա­նակ ըն­թա­ցավ այն, ինչն ար­դեն վե­րը նկա­րագր­ված է։ Ճիշտ է, Հ. Թով­մա­սյա­նի ըն­տա­նի­քի հա­լա­ծան­քից ա­ռաջ հա­վա­նա­բար ե­ղել են ինչ-որ պա­հանջ­ներ, որ Թով­մա­սյա­նը վա­ղա­ժամ հրա­ժա­րա­կան տա ՍԴ-ի նա­խա­գա­հի պաշ­տո­նից, ին­չին նա ԶԼՄ-նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ շփ­ման ժա­մա­նակ կար­ծես ա­սել է՝ կհե­ռա­նամ, երբ ա­վարտ­վեն իմ լիա­զո­րու­թյուն­նե­րը, օ­րեն­քով նա­խա­տես­ված կար­գով։ Եվ ոչ թե ձկան հրա­ման­քով, «ժո­ղովր­դա­կան վար­չա­պե­տի» կամ­քով։ Հան­րա­պե­տու­թյու­նում ան­գամ արևմտա­մետ փոր­ձա­գետ­ներն ու ի­րա­վա­պաշտ­պան­նե­րը Հ. Թով­մա­սյա­նին ու նրա ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին վա­խեց­նե­լը գնա­հա­տում են որ­պես ա­նար­ժան վարք և ժո­ղովր­դա­վա­րու­թյան բո­լոր նոր­մե­րի կո­պիտ խախ­տում։ Իսկ նա­խա­պատ­ճա­ռը՝ Ռ. Քո­չա­րյա­նին ա­պօ­րի­նա­բար կա­լան­քի տակ պա­հե­լը, այդ նույն ժա­մա­նակ կար­ծես նա­հան­ջում է եր­րորդ պլան։ Այ­նուա­մե­նայ­նիվ, շու­տով «Քո­չա­րյա­նի գոր­ծի» շուր­ջը ծա­վալ­ված ի­րա­րանց­ման նոր բռն­կում կլի­նի. Մար­դու ի­րա­վունք­նե­րի գծով եվ­րո­պա­կան դա­տա­րա­նը քն­նարկ­ման է վերց­րել Ար­ցա­խի ա­ռա­ջին նա­խա­գա­հի փաս­տա­բան­նե­րի հայ­ցե­րը։


Վեր­ջերս հայտ­նի է դար­ձել, որ «Քո­չա­րյա­նի գոր­ծը» «ժո­ղովր­դա­կան աս­ֆալ­տափ­ռիչ­նե­րին» դր­դել է ևս մեկ ստո­րու­թյան։ Սույն տո­ղե­րի հե­ղի­նա­կը 2018 թ. գար­նա­նը «Ռեգ­նու­մի» հա­մար գրել էր, որ չկան ոչ մի հե­ղա­փո­խու­թյուն և «պայ­քար հա­մա­կար­գի դեմ», ե­թե չի բաց­վում երկ­րի սահ­մա­նադ­րա­կան հիմ­նա­հար­ցե­րի թա­րա­խոտ հան­գույ­ցը, ո­րը հղաց­վել էր դեռևս ՀՀՇ-ի ու Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի կող­մից 1995 թ.։ Այն օ­րի­նա­գի­ծը, որն ըստ էու­թյան ար­ձա­կում է վար­չա­պե­տի ձեռ­քե­րը, քն­նարկ­վե­լու է ԱԺ ա­ռա­ջի­կա նիս­տում։ Ան­կաս­կած է, որ այն ըն­դուն­վե­լու է։ Տա­րօ­րի­նակն այլ բան է, որ հենց նրանք, ով­քեր այն­քան ժա­մա­նակ մշ­տա­պես խո­սում էին «Սեր­ժի հա­գով կա­րած Սահ­մա­նադ­րու­թյան» մա­սին, այժմ հա­ճույ­քով են օգտ­վում այդ «կոս­տյու­մից»։ Մեկն այն հա­գել է, մյուս­նե­րը հաճ­կա­տա­րու­թյամբ «կոս­տյու­մը» հար­մա­րեց­նում են նրա կազմ­ված­քին։ «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյու­նից Փա­շի­նյա­նի նախ­կին պատ­գա­մա­վոր գոր­ծըն­կեր­նե­րը նա­խա­ձեռ­նել են ԱԱԾ-ի և ոս­տի­կա­նու­թյան ղե­կա­վար­նե­րին վե­րա­բե­րող մի օ­րի­նա­գիծ, ո­րով «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նը» փոր­ձում է վեր­ջին­նե­րիս բե­րել խոր­հր­դա­րա­նա­կան վե­րահս­կո­ղու­թյան դաշտ։ Փաս­տա­թուղ­թը քն­նարկ­վե­լու է ԱԺ ա­ռա­ջի­կա նիս­տում երկ­րորդ՝ վերջ­նա­կան ըն­թերց­մամբ, ո­րից հե­տո, թերևս, կա­րե­լի է ակն­կա­լել սկան­դա­լա­յին նշա­նա­կում­ներ։ 

Նա­խագ­ծով ա­ռա­ջարկ­վում է ոս­տի­կա­նու­թյան և ԱԱԾ մար­մին­նե­րի ծա­ռա­յող­նե­րի պաշ­տո­նա­ցու­ցա­կից հա­նել ԱԱԾ-ի տնօ­րե­նի և ոս­տի­կա­նա­պե­տի պաշ­տոն­նե­րը՝ դրանք դա­սե­լով քա­ղա­քա­կան պաշ­տոն­նե­րի շար­քին, իսկ այդ պաշ­տոն­նե­րին նշա­նա­կե­լու չա­փա­նիշ­նե­րը հա­վա­սա­րեց­նել այն պա­հանջ­նե­րին, ո­րոնք ներ­կա­յաց­վում են պատ­գա­մա­վո­րի թեկ­նա­ծուին։ Այ­սինքն, հի­մա ԱԱԾ տնօ­րեն կամ ոս­տի­կա­նա­պետ կա­րող է դառ­նալ ա­մեն մե­կը, ո­րի 25 տա­րին լրա­ցել է, ո­րը տի­րա­պե­տում է հա­յե­րե­նին, վեր­ջին 4 տա­րում հան­դի­սա­նում է միայն ՀՀ քա­ղա­քա­ցի և նույն­քան ժա­մա­նակ էլ մշ­տա­պես բնակ­վում է ՀՀ-ում։ Ոչ կր­թա­կան ցենզ, ոչ կո­չում­ներ ու աս­տի­ճան­ներ, ոչ պրո­ֆե­սիո­նա­լիզմ ու փորձ չեն են­թադր­վում։ Այլ խոս­քով, այժմ վար­չա­պետն ԱԱԾ և ոս­տի­կա­նու­թյան ղե­կա­վար­նե­րի պաշ­տո­նի թեկ­նա­ծու­նե­րի կա­րող է փնտ­րել ոչ այդ հա­մա­կար­գե­րում։ Իսկ դեռ կես տա­րի ա­ռաջ «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյունն ակ­տի­վո­րեն պայ­քա­րում էր, որ Փա­շի­նյա­նը չհագ­նի Սերժ Սարգ­սյա­նի «կոս­տյու­մը»՝ ա­ռա­ջար­կե­լով կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քի իր նա­խա­գի­ծը։ Այդ նա­խագ­ծով ու­ժա­յին գե­րա­տես­չու­թյուն­նե­րը պետք է փո­խարկ­վեին նա­խա­րա­րու­թյուն­նե­րի և հաշ­վե­տու լի­նեին խոր­հր­դա­րա­նին և ո­րը կկր­ճա­տեր վար­չա­պե­տի չա­փա­զանց լայն լիա­զո­րու­թյուն­նե­րը։


Բայց, ինչ­պես հի­մա է հաս­կա­նա­լի դար­ձել, այդ ա­մե­նը ե­ղել է ձևա­կան ակ­տիվ պայ­քար, քա­նի որ այժմ այդ խմ­բակ­ցու­թյա­նը, Էդ­մոն Մա­րու­քյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, չի հու­զում, որ ի­րենց օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյունն ընդ­լայ­նում է ոչ թե խոր­հր­դա­րա­նա­կան վե­րահս­կո­ղու­թյան շր­ջա­նա­կը, այլ գոր­ծող իշ­խա­նու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը՝ ար­ձա­կե­լով նրա ձեռ­քե­րը։ Ո­րով­հետև այժմ բարձր պաշ­տոն զբա­ղեց­նող ոչպ­րո­ֆե­սիո­նալ­նե­րին կա­րող են ան­վա­նել նաև ԱԱԾ-ի ոչպ­րո­ֆե­սիո­նալ տնօ­րեն և սի­րո­ղա­կան մա­կար­դա­կի ոս­տի­կա­նա­պետ։ Վար­չա­պե­տին հա­ճո­յա­նա­լու ի­րենց վճ­ռա­կա­նու­թյան մեջ օ­րի­նագ­ծի հե­ղի­նակ­ներն ան­տե­սե­ցին նույ­նիսկ փաս­տա­թուղթն ա­ռա­ջին ըն­թերց­մամբ ըն­դու­նե­լուց հե­տո պրո­ֆե­սիո­նալ­նե­րի հն­չեց­րած կտ­րուկ գնա­հա­տա­կան­նե­րը։ Օ­րի­նա­գի­ծը խիստ քն­նա­դա­տու­թյան են­թար­կեց, մաս­նա­վո­րա­պես, ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի նա­խա­րար Ֆե­լիքս Ցո­լա­կյա­նը, ո­րը եր­կար տա­րի­ներ աշ­խա­տել է ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հա­մա­կար­գում։ Նա հա­մոզ­ված է, որ այդ կա­ռույց­նե­րը պետք է լի­նեն ա­պա­քա­ղա­քա­կան և ղե­կա­վար­վեն բա­ցա­ռա­պես պրո­ֆե­սիո­նալ­նե­րի, ոչ թե քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի կող­մից։ Ա­ռա­ջարկ­վող փո­փո­խու­թյուն­նե­րի ա­նըն­դու­նե­լի լի­նե­լու մա­սին վե­ճը շա­րու­նակ­վեց նաև խոր­հր­դա­րա­նի հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղո­վում օ­րի­նագ­ծի երկ­րորդ ըն­թերց­ման ժա­մա­նակ։ Ընդ ո­րում, միակ մար­դը, ո­րը դեմ հան­դես ե­կավ, «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան ան­դամ Գևորգ Պետ­րո­սյանն էր։ Բայց միայն այդ խմ­բակ­ցու­թյան ան­դամ­նե­րի ձայ­նե­րով հնա­րա­վոր չէ մեր­ժել օ­րի­նա­գի­ծը, իսկ իշ­խա­նու­թյան և «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի» խմ­բակ­ցու­թյուն­ներն այդ հար­ցում (և ոչ միայն) վա­ղուց են հա­մա­ձայ­նու­թյան ե­կել։ Իսկ որ օ­րի­նա­գի­ծը վտան­գա­վոր սո­ղանց­քեր է բա­ցում, ո­րոնք թույլ կտան ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ա­ռանց­քա­յին պաշ­տոն­նե­րում նշա­նա­կել մարդ­կանց՝ հաշ­վի առ­նե­լով ոչ թե պրո­ֆե­սիո­նալ ո­րակ­ներն ու ծա­ռա­յո­ղա­կան փոր­ձը, այլ քա­ղա­քա­կան նվիր­վա­ծու­թյու­նը, կաս­կա­ծից վեր է։ Ինչ­պես և այն, որ նա­խագ­ծով ա­ռա­ջարկ­վող մո­տե­ցու­մը ոչ մի ձևով կապ­ված չէ խոր­հր­դա­րա­նա­կան վե­րահս­կո­ղու­թյան ինս­տի­տու­տի հետ։ Ընդ ո­րում, ի­րա­կա­նում ու­ժա­յին կա­ռույց­նե­րը խոր­հր­դա­րա­նա­կան վե­րահս­կո­ղու­թյան դաշտ բե­րե­լու խն­դիրն այդ նա­խա­գի­ծը չի լու­ծում, ո­րով­հետև դրա հա­մար անհ­րա­ժեշտ է փո­փո­խու­թյուն­ներ մտց­նել կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քի մեջ։ Դրա փո­խա­րեն փաս­տա­թուղ­թը հղի է ու­ժա­յին կա­ռույց­նե­րը կու­սակ­ցա­կան, ներ­քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րի ծա­ռա­յեց­նե­լու վտան­գով, ին­չը, դա­տե­լով երկ­րում ըն­թա­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով, ինք­նին ար­դեն սպառ­նա­լիք է ժո­ղովր­դա­վա­րա­կան ա­զա­տու­թյուն­նե­րին և ի­րա­վուն­քի գե­րա­կա­յու­թյան սկզ­բուն­քին։ Այդ ֆո­նին ար­դյո՞ք պա­տա­հա­կան են Էդ­մոն Մա­րու­քյա­նի նա­խա­ձեռ­նու­թյու­նը և ԱԱԾ տնօ­րե­նի ու ոս­տի­կա­նա­պե­տի պաշ­տոն­նե­րի մինչ այժմ թա­փուր մնա­լը։ Եվ ողջ Հա­յաս­տանն իս­կույն «հաս­կա­ցավ», թե ինչ­քան քո­ղարկ­ված էին ԱԱԾ տնօ­րեն Ա. Վա­նե­ցյա­նի և ոս­տի­կա­նա­պետ Վ. Օ­սի­պյա­նի ոչ վա­ղուց­վա պաշ­տո­նան­կու­թյուն­նե­րը։
(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 10563

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ