ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Նիկոլ Փաշինյան. 14-օրյա քայլարշավի ընթացքում տեսանք տոկոսի տակ ճռռացող ժողովուրդ

Նիկոլ Փաշինյան. 14-օրյա քայլարշավի ընթացքում տեսանք տոկոսի տակ ճռռացող ժողովուրդ
13.04.2018 | 23:25

14-օրյա քայլարշավից հետո Նիկոլ Փաշինյանն այսօր վերադարձավ Երևան ու Ազատության հրապարակում հայտարարեց 4-օրյա հանրահավաքների սկիզբը։
Նա հայտարարեց, որ իրենց արշավը ուղղված է Սերժ Սարգսյանի վարչապետության, ՀՀԿ-ի հուսալքության դեմ։ «Սա արշավ էր հանուն արժանապատվության, ընդդեմ արտագաղթի ու հանուն նոր կյանքի», - ասաց նա։


Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 14 օրերի ընթացքում կատարել են 320 հազար քայլ՝ հանուն հայ ժողովրդի։ «Ի՞նչ տեսանք մենք. տեսանք կիսավեր ու կիսադատարկ գյուղեր, լքված ու չմշակվող վարելահողեր, աղբի մեջ կորած բնապատկերներ, ավերակ ճանապարհներ, տոկոսի տակ ճռռացող ժողովուրդ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Մարդիկ «աղաչել, խնդրել են, ավելի հաճախ պահանջել Հայաստանն ազատել ՀՀԿ-ի իշխանությունից»։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը չպետք է դառնա Հայաստանի վարչապետ։ «Մենք Սերժ Սարգսյանին պետք է հետապնդենք ամենուր, նա Երևանում իրեն պետք է զգա պաշարված, կլինի դա մեր առանձնատանը, որ սեփականաշնորհել է իրեն, կլինի դա ՀՀԿ գրասենյակում, թե Ազգային ժողովում», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե պետք է թույլ չտալ, որ Ազգային ժողովն իրականացնի քվեարկություն։ «Որտեղ էլ այդ նիստը կայանա, մենք պետք է գնանք շրջափակենք», - հայտարարեց նա և շեշտեց, որ պետք է բացառել բռնության որևէ գործադրում:

Դիտվել է՝ 3027

Մեկնաբանություններ