Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Զոհված զինծառայողների հիշատակին լուռ երթ ու մոմավառություն Երևանում

Զոհված զինծառայողների հիշատակին լուռ երթ ու մոմավառություն Երևանում
11.04.2016 | 12:43

Երևանում երեկ երեկոյան լուռ երթ անցկացվեց ի հիշատակ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի 2-ից սկսված բախումներում զոհված զինծառայողների: Երթը մեկնարկեց Շահումյանի հրապարակից և ավարտվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որտեղ մատուցվեց հոգեհանգստյան կարգ:

Դիտվել է՝ 3285

Մեկնաբանություններ