ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Դինքի գործով ձերբակալված 9 ոստիկաններից 5-ը կկալանավորվե՞ն

Դինքի գործով ձերբակալված 9 ոստիկաններից 5-ը կկալանավորվե՞ն
08.10.2015 | 16:34

Պոլսահայ նշանավոր լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի կրկնակի քննության շրջանակում ձերբակալված 9 ոստիկաններից 5-ի գործերը կալանավորման պահանջով ուղարկվել են դատարան՝ տեղեկացնում է «Ակօս»-ը։
Ստամբուլի հետախուզության պետ Ահմեդ Իլհան Գյուլերը ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել։ Դատախազը 5 կասկածյալների՝ «կանխամտածված սպանությանն աջակցելու» և «խմբավորումներին անդամակցելու և խմբով հանցագործություն իրականացնելու» մեղադրանքներով գործերը դատարան է ուղարկել՝ պահանջելով կալանավորել նրանց։ 2007 թվականի հունվարի 19-ին Շիշլիում «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակում Ստամբուլի գլխավոր դատախազության ահաբեկչության ու կազմակերպված հանցավորության վարչության դատախազ Գյոքալփ Քյուքչուի կողմից շարունակվող քննության ընթացքում նոր զարգացումներ են տեղի ունեցել։
Քյոքչուն ձեռք բերած փաստերի ու ապացույցների հիման վրա նախօրեին ձերբակալել էր ոստիկանության 9 աշխատակցի, նաև՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։

Դիտվել է՝ 954

Մեկնաբանություններ