Այսօր առավոտյան արդեն ավանդույթի համաձայն Բաղրամյան պողոտա այցելեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա շրջեց տարածքով և զրուցեց ցուցարարների հետ: «Մեր երիտասարդությունով պետք է ոչ միայն պարծենանք, այլև տանք այն լավը, որն ունենք: Սակայն դատարկ պարծենանքը լավ չէ: Մեր երիտասարդները փորձ չունեն և մոտենում են միայն ժխտողականությամբ: Պետք է երկխոսել, եթե դու ի սկզբանե ասում ես ոչ, խոսելու թեմա չկա: Մեր հզորությունը պետք է լինի ոչ թե ուժի և զորբայության մեջ, այլ՝ իմաստության»,- նշեց նա: