«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում են էլէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՜չ թալանին» նախաձեռնության անցկացրած զանգվածային միջոցառման ժամանակ վնասվածք ստացած 10 քաղաքացիներ, մի քանիսը՝ վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդանոցից ասել են, որ նման վնասվածքներ ունեցող հիվանդներն ընդունվում են վերակենդանացմանն բաժանմունք, հետազոտություններից հետո կամ դուրս են գրվում, կամ տեղափոխվում հիվանդասենյակներ: