ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՀՀ վարչապետն առաջարկել է քննարկել ՓՄՁ-ներին վերաբերող վիճահարույց օրենքում կամավորության սկզբունքը

ՀՀ վարչապետն առաջարկել է քննարկել ՓՄՁ-ներին վերաբերող վիճահարույց օրենքում կամավորության սկզբունքը
31.01.2015 | 13:04

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է ՓՄՁ զարգացման խորհրդի քարտուղարության 2014 թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Նշվել է, որ ՓՄՁ գործունեությունը խթանելու նպատակով ընթացիկ տարում ՀՀ վարչապետի հանձնարարականով գործարար համայնքի, շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են պարբերական հանդիպումներ և քննարկումներ, հանրային իրազեկման նախաձեռնություններ՝ ընթացիկ խնդիրները վերհանելու և լուծման տարբերակներ քննարկելու նպատակով: Ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով մշակվել և 2015-ի հունվարի 9-ից ուժի մեջ են մտել իրավական ակտեր, լուծման ընթացքի մեջ են գտնվում նաև ոլորտի խնդիրներին վերաբերող մի շարք այլ հարցեր:
Խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել ներկայացված հաշվետվությունը: Վարչապետը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների արդյունքներից և կարևորել ՓՄՁ ներկայացուցիչների շարունակական մասնակցությունը ոլորտին վերաբերող յուրաքանչյուր նախաձեռնության մշակման գործում:
Նիստում քննարկվել են նաև «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների և մասնավորապես, փաստաթղթավորման պահանջի ուժի մեջ մտնելու հարցերը: Վարչապետը նշել է, որ ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսավարողներին և լսել նրանց դիտարկումները օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է քննարկման առարկա դարձնել տնտեսավարողների առաջարկությունները՝ օրենքի կիրառում կամավորության սկզբունքով, ՓՄՁ-ների շրջանառության առավելագույն շեմի բարձրացում և հարկային մարմինների ստուգումների սահմանափակում:
Մտքերի փոխանակության ընթացքում խորհրդի անդամներն իրենց տեսակետներն են հայտնել բարձրացված խնդիրների վերաբերյալ և առաջարկություններ ներկայացրել՝ փոխընդունելի տարբերակ գտնելու համար:
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել հնչեցված բոլոր կարծիքների համար և նշել, որ կառավարությունը մանրամասն կքննարկի ներկայացված բոլոր առաջարկություններն ու դիտարկումները:

Դիտվել է՝ 1490

Մեկնաբանություններ