ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Ավետիսյանները ճանաչվել են տուժող, գործով նրանց իրավահաջորդ դեռ չի ճանաչվել

Ավետիսյանները ճանաչվել են տուժող, գործով նրանց իրավահաջորդ դեռ չի ճանաչվել
26.01.2015 | 21:57

Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանները Հայաստանի քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակում ճանաչվել են տուժող՝ ասել է քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նրա խոսքով, սակայն, Ավետիսյանների հարազատներից որևէ մեկը առայժմ դիմում չի ներկայացրել տուժողի իրավահաջորդ ճանաչվելու համար:

Դիտվել է՝ 1314

Մեկնաբանություններ