«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ցույց կառավարության շենքի մոտ

Ցույց կառավարության շենքի մոտ
21.12.2014 | 12:54

Կառավարության շենքի դիմաց 100-ից ավելի քաղաքացիներ պահանջում էին իջեցնել առաջին անհրաժեշտության ապրանքների գները մինչճգնաժամային մակարդակի։ Երևանի խանութներում վարչապետ Հովիկ Աբրահամյանի կատարած շրջայցից հետո, ըստ բողոքի ցույցի մասնակիցների, ապրանքների գներն ընդամենը մի քանի ժամով են իջել։
«Այն խանութում, որտեղ երեկ վարչապետն այցելեց, շաքարավազի կիլոգրամը միանգամից դարձավ 480 դրամ, այդ այցից մոտավորապես երկու ժամ հետո շաքարավազի կիլոգրամը նորից դարձավ 900 դրամ, ձվի գինը փոխվում՝ 75 դրամ է դառնում իրա մուտքի ժամանակ, ինքը դուրս է գալիս, առնվազն կես ժամ հետո, էդ ձուն նորից դառնում է 140 դրամ, այսինքն` կրկնակի թանկանում է»,- ասաց ցուցարարներից մեկը։
Եթե կառավարությունը գների իջեցման ուղղությամբ քայլեր չի ձեռնարկելու, քաղաքացիները պահանջում են գոնե բարձրացնել աշխատավարձերը և թոշակները, նրանց խոսքով, ներկա պայմաններում նախկին աշխատավարձով ապրել այլևս հնարավոր չէ։ Պահանջները չկատարելու դեպքում ցուցարարները խոստանում են բոյկոտել օլիգարխներին պատկանող սուպերմարկետները։
Կառավարությունից որևէ մեկը չեկավ հանդիպելու ցույցի մասնակիցների հետ:
Մայրաքաղաքից դուրս թանկացումներն ավելի ակնհայտ են։ Կապանում, օրինակ, մարդիկ պարզապես խուսափում են խանութ մտնել. 850 դրամ արժողությամբ հնդկաձավարն ու ոսպը այստեղ 1000 դրամով են վաճառում, հացն էլ մոտ 40 դրամով թանկացել է, որպես այլընտրանք կապանցիներին առաջարկում են նախկին գնով, բայց ավելի քիչ քաշ ունեցող հաց գնել։ Երեկվա համեմատ դրամն արժևորվել է՝ երեկ մեկ դոլարը արժեր միջինը 470 դրամ։

Դիտվել է՝ 1340

Մեկնաբանություններ