Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Սերժին չեմ պաշտպանում, ձեզնից եմ վախենում

Սերժին չեմ պաշտպանում, ձեզնից եմ վախենում
19.09.2014 | 01:39

Ոմանք կարծում են, թե իմ ստատուսներով կամ հարցազրույցներով Սերժ Սարգսյանին եմ պաշտպանում:
Միանգամից ասեմ, որ նման բան չկա, Սերժի ու նրա շրջապատի համար էլ սիրտս չի ցավում:
ՈՒրիշ բան եմ հայտնաբերել, տխուր մի իրականություն, ես կասեի՝ չգոյություն։
Հա, Սերժի հրաժարականը չեմ պահանջում ու առաջիկայում չեմ պահանջի, որովհետև չգիտեմ՝ ով է ձևավորելու նոր իշխանությունը, ու ամոթխած քածի պես չեմ ուզում հերթական շարունակություն ստանա այն, ինչը ոչ մի աղերս չունի քաղաքականության ու փոփոխության հետ:
Հեղաշրջումը Հայաստանում սկսվել է, սկսվել է այն օրը, երբ Հովիկ Աբրահամյանը դարձավ վարչապետ ու նրա «պահեստապետային» փիլիսոփայությունը միավորեց առաջին ու երկրորդ նախագահներին, նրանց բուծած օլիգարխներին:
Սերժն էլ էդ գիտի, բայց էն հայտնի ներկայացման օրինակով՝ բոլորին մի տեղ հավաքել է ուզում...
Սերժից ու Սաշիկից եք խոսում՝ լավ եք անում:
Լավ, բարի եղեք ասել՝ ո՞վ է գործող նախագահին փոխարինողը:
Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, ում միակ դարդը, 2011-ից սկսած, ռուսների շահերի պաշտպանությունն է: Քանի՞ անգամ առաջին նախագահն ինձ զգուշացրել է, որ իր հանրահավաքները վարելիս թթու խոսք չասեմ ռուսների ու Պուտինի հասցեին: Եթե առաջին նախագահն անկեղծ է, թող ասի՝ ո՞րն էր նման հրահանգի ու նաև ԲՀԿ-ի հետ համագործակցության իրական պատճառը:
Իհարկե, չի ասի, ու իրականությունը կմնա յոթ դռան հետևում կողպված:
Թե՞ հույս ունեք, որ Ռոբերտ Քոչարյանն է վերադարձնելու տնտեսական աճն ու կայունությունը:
Հյուսիսային պողոտան «մեռելների թագավորություն» է՝ նախկին նախագահի իշխանավարման «դրախտային» դրսևորումը:
Հա, մեկ էլ հիշում եմ, որ նախկին նախագահի իշխանության տարիներին, նրա հրամանով կամ թողտվությամբ, կրակել են մարդկանց վրա, ովքեր սուրբ չէին, բայց ավելի ընտրված ու մոտ էին ժողովրդին:
Հիմա ասում եմ՝ Լևոնը շարժումը ծախեց ռուսներին ու տրվեց «բուրժուա-դեմոկրատական» հեղափոխություն կոչված ցնորքին, ասում եք, թե Սերժին եմ պաշտպանում:
Կամ ասում եմ՝ Ռոբը մարդասպանների հովանավորն է, ասում եք՝ Սերժին եմ պաշտպանում:
Սերժին չեմ պաշտպանում, Սերժին այլընտրանք չունենալու ողբերգությունն եմ ապրում:
Բա էդ ինչի՞ մեր «բուրժուադեմոկրատիան» էդքան անդեմ դուրս եկավ:
Իմ ընկեր Սամոյի մոտ «նոլի» ու «ֆազի» «տխուր» հանդիպում է, մի խոսքով՝ երազի մեջ «Սիթին» ու «Կարֆուրն» են հանդիպել:
Գագոյի մոտ իրար ուտում են «բարեգործությունն» ու «քաղաքականությունը»՝ «այլընտրանքի» ծնունդով:
Սիլաչիի Խչոն երազում է Լևոնին՝ Սարգսյան Տիգրանի մոռացված ու Աբրահամյան Հովոյի չստացված առաջարկների խաչմերուկում:
Դուք գաք, որ ի՞նչ լինի:
Սաշիկը հավաքական կերպա՞ր դառնա՝ բոլորիդ հանրագումարով:
Ավելի լավ է՝ Սերժը մնա, որ հասցնի իրեն էլ, ձեզ էլ մի գնացքով տանել...

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ