Երեկ Մոսկվայի Բասմաննի դատարանում ավարտվել է Լևոն Հայրապետյանի գործով հերթական դատավարությունը: Նրա կալանավայրում մնալու ժամկետը, չնայած փաստաբանների փաստարկներին, երկարաձգվել է ևս երեք ամսով՝ մինչև դեկտեմբերի 15-ը:
Ռուսաստանաբնակ հայ գործարարի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալն անմեղ է: Ի դեպ, ի հավելումն նախկին մեղադրանքների՝ սեպտեմբերի 8-ին Հայրապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել խարդախության հոդվածով:
Ցմահ բանտարկության դատապարտված նախկին սենատոր Իզվեստևի մայրը վկայություն է տվել, թե Հայրապետյանը խարդախություն է գործել իր հանդեպ՝ իբր իրենից 700 հազար ԱՄՆ դոլար է վերցրել:
Հայրապետյանի պաշտպանները պնդում են, որ սա պատվերով գործ է: Լևոն Հայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում: