«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Աշխարհում սպանությունների յուրաքանչյուր հինգերորդ զոհը երեխա է

Աշխարհում սպանությունների յուրաքանչյուր հինգերորդ զոհը երեխա է
06.09.2014 | 12:07

Աշխարհում սպանությունների յուրաքանչյուր հինգերորդ զոհը երեխա է կամ դեռահաս: Այս մասին ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաշվետվության մեջ: Ըստ կազմակերպության տվյալների՝ աշխարհի 58 երկրներում երեխաների մոտ 17 տոկոսը ենթարկվում է ծանր ֆիզիկական պատժի, որն անհրաժեշտ է համարում մեծահասակների տասից երեքը ողջ աշխարհում: Այսօրվա դրությամբ սպանությունը 10- 19 տարեկան արական սեռի երեխաների և դեռահասների մահվան հիմնական պատճառն է համարվում Պանամայում, Վենեսուելայում, Սալվադորում, Տրինիդադ և Տոբագոյում, Բրազիլիայում, Գվատեմալայում, Կոլումբիայում: Երեխաների սպանությունների թվով առաջին տեղում Նիգերիան է: Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրների մեջ նույն ցուցանիշով առաջին տեղում է ԱՄՆ-ը: Բացի դրանից, աշխարհում մինչև 20 տարեկան աղջիկներից յուրաքանչյուր տասներորդը, այսինքն՝ մոտ 120 միլիոնը, ենթարկվել է սեռական բռնության:
15-19 տարեկան դեռահաս աղջիկների գրեթե կեսը կարծում է, որ ամուսինը իրավունք ունի որոշակի իրավիճակներում ծեծելու կնոջը: Այնպիսի երկրներում, ինչպիսին Աֆղանստանն է, Հորդանանը և Մալին, դրանում համոզված է հարցված կանանց 80 տոկոսը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ միլիոնավոր երեխաներ պարբերաբար ճնշումների են ենթարկվում դպրոցում: Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում 11-15 տարեկան դպոցականների գրեթե մեկ երրորդն ասել է, թե ծաղրում է այլ երեխաների: Փորձագետները նշում են, որ բռնության ենթարկված երեխաների մեջ ավելի բարձր է հավանականությունը դառնալու գործազուրկ, ապրելու աղքատության մեջ ու բռնություն կիրառելու ուրիշների վրա:

Դիտվել է՝ 1076

Մեկնաբանություններ