ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Մութաֆյա՛ն, заткнись!

Մութաֆյա՛ն, заткнись!
21.03.2014 | 00:01

Եթե ստում ես, ապա այնպես, որ լսողն ակամայից ապշի: Հավանաբար, գեբելսյան այդ մեթոդին լավ է տիրապետում Լևոն Մութաֆյանը, որը, կողքից լսելով սրան-նրան և կատարելով սրա-նրա պատվերը, բայց լավ չյուրացնելով լսածը, գլխում առաջացած աջաբսանդալը հանձնում է թղթին: Բանը հասնում է նրան, որ շփոթելով, հավանաբար, այդ ժամանակ պատվեր տվողները մի ուրիշ «Բուռչանոցում» ձեռքի հետ մի թաս օղիով հյուրասիրել են խեղճ լրագրողին, և գինովցած մարդը Էդիկ Բարսեղյանին պատկանող «Ռենեսանս» ռեստորանային համալիրը Երևանից տեղափոխել է Արտաշատ և գլխին էլ մութ ամպեր կուտակել և ուր որ է՝ ձեռքից թռնելու է: Ճիշտն ասած, երբ կարդացի lratu.ru կայքում Էդիկ Բարսեղյանի վերաբերյալ մութաֆյանական զառանցանքները, այնքան էլ չվիրավորվեցի, մտածեցի` լրագրող է, էլի, իր մի կտոր հացը վաստակելու համար (ախր մեր օրերի լրագրողը հո Պատրիկյան չէ) գործել է պատվիրատուների սրտով: Բայց երբ հասա այնտեղ, թե Բարսեղյանը պատերազմի տարիներին սերտ համագործակցություն էր հաստատել ազերիների հետ, դիակների վերադարձման հարցով էր զբաղվում, ակամայից ճչացի, ասելով՝ մարդ որքան կարող է անբարոյական լինել: Լևո՛ն, դու գիտե՞ս, թե Լոնդիկն ու նրա նմանները պատերազմի տարիներին ինչպես են իրենց դրսևորել, ինչպես են զենք հայթայթել, խուճապի մեջ գտնվող Կապանում ինչպես է իրեն դրսևորել: Չգիտե՛ս: ՈՒրեմն, ինչպես ռուսը կասեր, заткнись!: Իսկ ես գիտեմ, որովհետև այդ ժամանակ Սյունիքի տարածքային դատախազությունը սպասարկող դատախազն էի: Միայն մի բան կասեմ, փառք ու պատիվ Լոնդիկին և նրա նման «վաիշնիկներին», որ չփախան, մնացին հայրենի հողի վրա և հաղթեցին: Իհարկե, նրանք չէին մտածում, որ տարիներ հետո մութաֆյաններն իրենց կզրպարտեն: Վերջացնեմ Պուշկինի խոսքերով՝ և կլսես դատաստանը հիմարի:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1873

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ