«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

2013-ի ամենաաղմկոտ ապահարզանները

2013-ի ամենաաղմկոտ ապահարզանները
03.01.2014 | 14:18

2013թ. Հունիսի 6-ին Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինները հայտարարեցին, որ ավարտվել է իրենց համատեղ կյանքը։ Ավելի ուշ Պուտինը նշել է, որ կնոջ հետ եկեղեցով չի ամուսնացել, ուստի ամուսնալուծության կրոնական կողմի մասին խոսք լինել չի կարող։ Նրանց ամուսնությունը տևել է 30 տարի, ունեն 2 դուստր՝ Մարիան և Եկատերինան։

Ֆրանսիացի հայտնի դերասաններ Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը հայտարարել են իրենց ամուսնալուծության մասին օգոստոսին։ Նրանց պաշտոնական ամուսնությունը տևել է 14 տարի, թեև նրանք համատեղ ապրել են գրեթե 20 տարի։ Զույգն ունի երկու դուստր։

Մայքլ Դուգլասը որոշել է բաժանվել Քեթրին Զետա Ջոնսից, ում հետ նա ծնվել է նույն օրը միայն 25 տարի տարբերությամբ։ Դերասանն ասել է, որ այլևս չի կարող տանել Քեթրինի հիստերիաները։ Դուգլասը տառապում էր քաղցկեղով և հաղթահարել է հիվանդությունը, սակայն տարած ցնցումները բացասական են անդրադարձել կնոջ վրա։ Նրանք ունեն 2 զավակ։

Անդրեյ Արշավինը հեռացել է իր քաղաքացիական կնոջից՝ Յուլյայից, ում հետ նա ապրել է 10 տարի։ Հայտնի ռուս ֆուտբոլիստն ու նրա նախկին կինն ունեն 3 երեխա։

Ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրը նույնպես բաժանվեց կնոջից՝ դերասանուհի ու նախկին մոդել Քերի Լոուելից 11 տարվա համատեղ կյանքից հետո։ Ամուսինները որոշել են, որ վարում են խիստ տարբեր կենսակերպ։ Նրանք ունեն մեկ որդի։

2013-ի ավարտին սկսեցին լուրեր պտտվել, թե ամուսնուց ցանկանում է բաժանվել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը։ Այս լուրը, սակայն, Սպիտակ տան կողմից որևէ կերպ չմեկնաբանվեց։

Դիտվել է՝ 1371

Մեկնաբանություններ