ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Ճանաչում են քաղբանտարկյալ

Ճանաչում են քաղբանտարկյալ
23.11.2013 | 14:27

ԱՄՆ-ում գործող «Human Rights Defense» իրավապաշտպան կազմակերպությունը տարածել է հայտարարություն, համաձայն որի՝ նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում իշխանության դեմ բողոքի ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանին ու նրա ընկերներին ճանաչում է որպես քաղբանտարկյալ:

«Human Rights Defense իրավապաշտպան կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայաստանյան իրավապահ մարմինների կողմից անօրինական` հալածանքի և տանջանքի տեսքով, հետապնդումներ են իրականացվում հայտնի քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի ու իր հետ միասին անօրինական կալանի ենթարկված Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Վարդան Վարդանյանի, Միսակ Առաքելյանի, Ալբերտ Մարգարյանի, Անուշավան Գրիգորյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի, Վահե Մկրտչյանի, Հայկ Հարությունյանի, Տիգրան Պետրոսյանի, Ալեք Պողոսյանի եւ Սևակ Մնացականյանի նկատմամբ:
Human Rights Defense-ի կոչը հայաստանյան իրավապահ մարմիններին և իշխանություններին ձեռնպահ մնալու անհարկի, չպատճառաբանված և չհիմնավորված խափանման միջոցի կիրառումից այդպես էլ մնաց անպատասխան: Ավելին, Շանթ Հարությունյանի ու Վարդան Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվեցին ՀՀ Ոստիկանապետի և նրա տեղակալի կողմից:
Ակնհայտ է, որ վերոնշված անձանց հետապնդումը ոչ մի կապ չունի ոչ միջադեպի, ոչ էլ քրեական օրենսդրության հետ: Վերը նշված ՀՀ քաղաքացիները ենթարկվում են հետապնդման կապված իրենց քաղաքական հայացքների և քաղաքական գործունեության հետ:
Human Rights Defense իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ քաղաքացիները Շանթ Հարությունյանին, Ավետիս Ավետիսյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Արմեն Հովհաննիսյանին, Վարդան Վարդանյանին, Միսակ Առաքելյանին, Ալբերտ Մարգարյանին, Անուշավան Գրիգորյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Վահե Մկրտչյանին, Հայկ Հարությունյանին, Տիգրան Պետրոսյանին, Ալեք Պողոսյանին եւ Սևակ Մնացականյանին ճանաչում է, որպես ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ»,-նշված է հայտարարության մեջ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3085

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ