Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Կարմիր խաչը 150 տարեկան է

Կարմիր խաչը 150 տարեկան է
17.02.2013 | 16:21

Աշխարհում ամենահին մարդասիրական կազմակերպությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, նշում է 150-ամյակը։ Կազմակերպության հիմնադրման օրը համարվում է 1863թ. փետրվարի 17-ը, երբ ձևավորվեց 5 մարդուց բաղկացած կոմիտեն։
Այսօր Կարմիր խաչի ներկայացուցիչները ներկա են աշխարհում բոլոր ռազմական գործողությունների շրջաններում։ Սակայն ոչ միշտ է կազմակերպության գործունեությունն արժանանում հավանության։ Այսպես՝ Կարմիր խաչը խիստ քննադատության է ենթարկվել նացիստական ճամբարների գոյության մասին լռելու համար։ Ավելի ուշ Կարմիր խաչը ստիպված էր ներողություն հայցել դրա համար։

Դիտվել է՝ 1935

Մեկնաբանություններ