Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Փառատոն-համերգ Բուենոս Այրեսում

Փառատոն-համերգ Բուենոս Այրեսում
11.07.2012 | 15:29

Հուլիսի 7-ին Բուենոս Այրեսում տեղի ունեցավ «Բուենոս Այրեսը տոնում է Հայաստանը» խորագրով բացօթյա փառատոն-համերգ` քաղաքի կառավարության, ՀՀ սփյուռքի նախարարության և Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ: Այն կազմակեպվել էր և անցկացվեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի կողմից:

Քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում տեղակայված բեմահարթակում հանդես եկան Նյու Յորքից հատուկ այդ նպատակով ժամանած ամերիկահայ «Շուշի» պարախումբը, ամերիկահայ երաժիշտներ և երգիչներ, ինչպես նաև արգենտինահայ համայնքում ճանաչում գտած «Գայանե», «Մասիս» և «Նաիրի» համույթները:

Միջոցառման շրջանակներում բացվել էին հայ մշակույթին, պատմությանը և խոհանոցին ծանոթացնող մի շարք տաղավարներ:

Համերգին ներկա էին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, Բուենոս Այրեսի կառավարության համայնքների հետ համագործակցության քարտուղար Կլաուդիո Ավրուխը, արգենտինահայ համայնքային կառույցների ղեկավարներ, տեղական իշխանությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական լրատվամիջոցների կողմից:

Դիտվել է՝ 2309

Մեկնաբանություններ