38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նրանք որոնում են էնեգիայի նյութականացման մեխանիզմը

Նրանք որոնում են էնեգիայի նյութականացման մեխանիզմը
03.07.2012 | 16:55

Գիտնականները Հիքսի բոզոնը` Աստծո մասնիկը, հայտնագործելու վերջին քայլերն են անում: Այդ մասնիկի գոյությունը 1944 թ. տեսականորեն կանխատեսել է բրիտանացի գիտնական, այժմ Էդինբուրգի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Պիտեր Հիքսը: Բոզոնի հայտնագործությունը թույլ կտա բացահայտել մասսայի կազմավորման մեխանիզմի առեղծվածը: Ֆիզիկոսները գտնում են, որ տիեզերքը կազմավորվել է մեծ պայթյունի հետևանքով, որի ուժից առաջացել են մասնիկներ և նախնական քաոսից սկսել են ձևավորել տիեզերական մարմիններն ու մոլորակները: Հիքսի բոզոնը գտնելը նշանակում է ապացուցել հարաբերականության տեսությունը: Էներգիան մատերիայի վերածելու փորձերի համար Շվեյցարիայում ստեղծվել է անդրոնային կոլայդեր, որն իրենից ներկայացնում է մեծ խողովակ, ուր միմյանց են բախվում լիցքավորված պրոտոնների երկու խրձեր. բախման արդյունքում նրանք տրոհվում են: Տրոհման արդյունքների մեջ գիտնականները որոնում են տարրական մասնիկներ, առաջին հերթին` Հիքսի բոզոնը, որի հայտնագործման հավանականությունը կախված է խրձերի էներգիայից և բախմանը մասնակցող պրոտոնների թվից: Անցյալ տարեվերջին ֆիզիկոսները հայտարարեցին, որ արդեն շատ մոտ են Հիքսի բոզոնի հայտնագործմանը: Փորձերի ընթացքում 300 նոր տարրեր են հայտնագործվել, որոնք նման են Հիքսի բոզոնին, բայց հայտարարելու համար, որ գտնված է Աստծո մասնիկը, պետք է հասնել հավանականության այն աստիճանին, որը գիտնականները անվանում են Սիգմա 5: Այդ մակարդակում հայտնագործված տարրը միայն կարող է համարվել Հիքսի բոզոն: Վաղը Ժնևում կայանալիք փորձին հրավիրված է 83-ամյա Պիտեր Հիքսը:

Դիտվել է՝ 4442

Մեկնաբանություններ