24.03.2020|
01:06
80-ականներին դեռևս այլ երկրում, այլ արժեհամակարգի պայմաններում էինք ապրում, երբ դեռ «Մարդը մարդուն գայլ է» բանաձևումը որպես գրքային բնութագրում էր ընկալվում, երբ անհատի բարոյական կերպարի վեհությունն ընդգծող հասկացությունները կյանքի հետնամուտք մղված գաղափարներ չէին, երբ մեծին հարգելն առաքինության, դաստիարակության, կրթվածության չափանիշ էր, երեխաների նկատմամբ հոգատարությունը՝ կյանքի նորմ։