Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Հայաստանի Հանրապետության վեց քաղաքացիների սպանության, մանկահասակ երեխային մարմնական վնասվածքներ պատճառելու առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է, ասված է Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրությունում:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը «Ազատությանը» հայտնել է, որ ռուս սահմանապահները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող Վալերի Պերմյակովին: Ռուսական կողմը բանավոր տեղեկացրել է հայ իրավապահներին, որ հայտնաբերվածը Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող՝ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Պերմյակովն է:
ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Մեկ այլ հրամանագրով Հարությունյանն ազատվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնից:
Ընտանիքի վեց անդամների սպանության դրդապատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ է փոխանցել Մյասնիկյան փողոցի տներից մեկում բնակվող Սերյոժա Ավետիսյանի ընտանիքի վեց անդամների սպանության մասին։
BBC-ն հրաժարվել է իր ծրագրերում Մոհամեդ մարգարեի պատկերի արգելքից՝ հայտնում է The Independent-ը: Իսլամում բարձրյալի որևէ պատկերի արգելքի վերացման պատճառ են դարձել հունվարի 7-ի ահաբեկչությունները Փարիզում:
Հազարավոր ֆրանսիացիներ հարգանքի տուրք կմատուցեն «Շառլի Էբդո» երգիծական պարբերականի խմբագրությունում ահաբեկչության զոհերին Փարիզում, Նանտում, Բեզանսոնում, Թուլուզում, Ստրասբուրգում, Բորդոյում, Լիոնում և այլ քաղաքներում:
Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան, ով Թեհրանում էր գտնվում նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։
Փաստը, որ ահաբեկչությունը կատարվել է հենց Թեհրանում, իսկ կատարող կողմ այս պահին համարում են Իսրայելին, արդեն իսկ հարվածի տակ է դնում Իրանի հեղինակությունը, ինչպես նաև ստեղծում է լրջագույն անվտանգային ռիսկեր...