06.05.2016|
09:11
Մենք ազգովին, մենք հուզավառ և մենք, անկասկած, հաղթական՝ և՛ արցունք ենք թաքցնում, և՛ բնավ չենք էլ կասկածում, որ արցունքն այդ զույգ կաթիլ է, մեկը լի է բոսոր խենթությամբ, մյուսը, հարկավ, բորբոսած խլությամբ։ Այո՜, իմ աչալուրջ-աջակից ընթերցողներ, անցած հերոսական ապրիլը սրբագրեց մեր ներկա օրը և երկու նախշուն դրոշ ծածանեց, մեկը՝ Աժդահակի գագաթին, և մյուսը՝ Աերացիայի ձախ ափին։