Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 
  • Անկախ աքլորի  ծուղրուղուն

    Անկախ աքլորի ծուղրուղուն

    25.01.2013| 13:59
    Երկունքը շռնդալից էր, ինչպես մայիսմեկյան շքերթը։ Արա-Մանուկն ուսին առավ Վահագն-Վիշապաքաղի եղանն ու քաղեց վիշապներին։ («Թատերական» հրապարակում ծիրանագույն ծիածանն էր հուրհրում)։ Արա-Մանուկն ազդարարեց վիշապաքաղի սկիզբը, զարգացումն ու ավարտը։ Հետո ճախրեց մոխրասև կոթողի տանիքն ու ղողանջեց յոթհարյուրամյա կարոտի ծուղրուղուն։ Հուրհրան ծուղրուղուն` գրանիտակոփ տաճարի գագաթից, սխրանքների մղեց արամանուկներին։
  • Արդյոք ովքե՞ր են...

    Արդյոք ովքե՞ր են...

    25.01.2013| 01:10
    Պարույր Հայրիկյան: Կա՞ արդյոք նրան ներկայացնելու կարիք: Խելահեղ մի անձնավորություն, որը մերկ ձեռքերով նետվեց մի հսկայական կայսրության դեմ պայքարելու` հանուն Հայաստանի անկախության: Անազատության երկար ու ձիգ տարիները չկարողացան կոտրել նրա մեջ անկախության երազանքը: Կիրթ է, բազմակողմանի զարգացած: Հաստատակամ է, որևէ մեկի հետ երբեք չի գնա փոխզիջման հանուն պաշտոնի: Կարելի է ասել` միակ անհատ գործիչն է վերջին 20 տարվա հայ իրականության մեջ, որին իշխանավորները չկարողացան կաշառել որևէ պաշտոնով:
  • Հույս ունեն դրանով պահպանելու «լեգիտիմության զինանոցը»

    Հույս ունեն դրանով պահպանելու «լեգիտիմության զինանոցը»

    22.01.2013| 01:04
    2013 թ. նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում որոշ ուժեր փորձեր են կատարում ստվերելու ընտրական գործընթացը` ձևի և բովանդակության համատեքստում: Պետք է նշել, որ 2013 թ. ընտրությունը Հայաստանի անկախության պատմության բացառիկ երևույթներից է, քանզի ընտրարշավն ընթանում է առանց բարդությունների, զանգվածային հուզումների և սուր մրցակցության:
  • Արա ԱԼՈՅԱՆ. Փռշտոցս քո փամփուշտին վնաս չէ

    Արա ԱԼՈՅԱՆ. Փռշտոցս քո փամփուշտին վնաս չէ

    20.01.2013| 16:43
    ԱՄՆ-ում, որը համաշխարհային վարժապետի մեծագույն դեր է ստանձնել, բայց, ըստ իս, փոլիսմենից, հին ու հեզաճկուն ռուսերենով ասած`շարքային մենթից չի տարբերվում, հասարակական ընդվզման ու բազմամարդ ցույցերի հերթական ալիք է բարձրացրել զենք կրելու հետ կապված օրենքի խստացման պետական նախաձեռնությունը:
  • Հեքիաթ-պամֆլետ` փորձված թանի և  անփորձ մածունների մասին

    Հեքիաթ-պամֆլետ` փորձված թանի և անփորձ մածունների մասին

    18.01.2013| 13:39
    «Ինքնաբզումս» անկատար մնաց (ով անտեղյակ է, թող շտապ թերթի «Իրատես de facto»-ի 2013-ի թիվ 1 թողարկումը)։ Անկատարը կատարյալ դարձնելու մղումով բոլորվենք քուրսու շուրջը և քննարկենք օրվա, տարվա (գուցե և դարի) խնդիրը։ Քուրսու շուրջը խոսակցությունը միշտ էլ անկեղծ է։ Ինչու անկեղծ չլինի, եթե ոտքերիցդ պարանոց է անցնում նոր-նոր հանգած թոնրի հոգեշահ ջերմությունը, սեղանին էլ թոնրից հանված կարմրակող բոքոնն է, հորած պանիրն ու չիչխանի թեյը։ Վայելեցի՞նք, սքանչելի է։
  • Չէ, եղբայր էպոսագետ, քեզնից այս պահին ազգի առաջնորդ լինելու հոտ չի փչում

    Չէ, եղբայր էպոսագետ, քեզնից այս պահին ազգի առաջնորդ լինելու հոտ չի փչում

    18.01.2013| 01:01
    Առատ է սերմը, բայց, ցավոք, հունձն առատ չի լինելու, որովհետև որոշ սերմերի ծլունակությունը գիտահետազոտական որևէ լաբորատորիայում չի ստուգվել: Վերցնենք, օրինակ, մեկին` էպոսագետ թեկնածուին: Նախ ասեմ, որ «էպոսագետ» բառը շատ տարողունակ և բազմիմաստ է:
  • Արա ԱԼՈՅԱՆ. Նախկինի անապագա ներկան

    Արա ԱԼՈՅԱՆ. Նախկինի անապագա ներկան

    17.01.2013| 19:07
    Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու հանգամանքները, բարեբախտաբար, տարբեր են երիտասարդ թոշակառու չդառնալու պայմաններից:
  • Սամվել ՍԵՎԱԴԱ. Կգա մեկը, որ հոգու խորքում կհասկանա ու կընդունի զոհի կարգավիճակը

    Սամվել ՍԵՎԱԴԱ. Կգա մեկը, որ հոգու խորքում կհասկանա ու կընդունի զոհի կարգավիճակը

    15.01.2013| 21:03
    Արդեն բավական ժամանակ է, որ մեր երկրում սկսվել են նախագահական նախընտրական գործընթացները: Լարվածությունը մեծացավ մինչև այն պահը, երբ երկրի առաջին նախագահը, որն արդարացիորեն համարվում էր ամենացայտուն հավակնորդն ու ամենաուժեղ հակառակորդը գործող ու կրկին գործելու պատրաստվող նախագահին` զենքերը վայր դրեց:
  • Նոր հնարավորություններ

    Նոր հնարավորություններ

    15.01.2013| 11:33
    Այսպես, ԲՀԿ առաջնորդը ինչքան էլ ոգևորված լիներ իր վարկանիշի բարձրացմամբ, միևնույնն է` հասկանում էր, որ ընտրական գործընթացում ներգրավվել չի կարող, քանզի գաղափարների, զարգացման հայեցակարգերի և, ընդհանրապես, փոփոխությունների մասին բանավեճում զիջելու էր ոչ միայն նախագահ Սարգսյանին, այլև առաջադրված թեկնածուների զգալի մասին: Կասկածից վեր է, որ ԲՀԿ-ում հասկանում են, որ նախագահի ընտրությունը, նախ և առաջ, անձի ընտրություն է, իսկ Գագիկ Ծառուկյանը ոչ մի հնարավորություն չուներ անձնական պայքարի մեջ մտնելու քաղաքական գործիչների հետ, քանզի Ծառուկյանը գործարար է, այլ ոչ քաղաքական գործիչ:
  • Սամվել Խալաթյան. Սա դեռ Հայաստանի վերջը չի

    Սամվել Խալաթյան. Սա դեռ Հայաստանի վերջը չի

    13.01.2013| 16:18
    Մեծարգո նախագահ, երկիրը քաղաքական հեղեղի է պատրաստվում, իսկ Ձեզնից դեռ ոչ մի լուր չունենք: Գոնե իմանայինք՝ մոնումենտի կողքին կառուցվելիք տապանը կտեղավորի՞ բոլոր անմեղներիս և թե՝ ո՞ր քաղաքական ուժից մի-մի զույգ վերցնենք, որ շարունակենք մեր ապահով նավարկությունը՝ ժողովրդավարական ծովում: Իմ հարևան պայծառատես Գուգուշ Բախտիբեկյանը սոցիոլոգիական հաշվարկներ է կատարել և գտել, որ ջուրն իր առվով է գնալու: Ջրի գնալը գիտենք, բա տակի մնացող ավազը՞: