07.09.2013|
17:04
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013 թ.-ին հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ընդհանուր ցանքատարածությունները կազմել են 17, 8529 հա, նախորդ տարվա՝ 17,1816 հա-ի փոխարեն: Օրվա օպերատիվ տվյալներով՝ հնձվել է ցանքերի շուրջ 92 տոկոսը և արտադրվել՝ 491 հազար տոննա համախառն բերք: Միջին բերքատվությունը 29,8 ց/հա է, նախորդ տարվա 26,5 ց/հա-ի դիմաց: Կանխատեսվում է, որ այս տարի հանրապետությունում կհավաքվի 530-535 հազար տոննա համախառն բերք, նախորդ տարվա 456,1 հազար տոննայի փոխարեն: