Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԱՍԵՐԸ

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԱՍԵՐԸ
17.04.2012 | 00:00

(սկիզբը` նախորդ համարներում)

Վերջապես, նոր նախաձեռնությունների ներկայացմամբ և իրականացման պարբերական ընթացքի շնորհիվ, 2011 թ. Համաշխարհային բանկի հաշվետվության մեջ Ղազախստանը ճանաչվեց առաջնորդ` շահերի բիզնես-(www.worldbank.org) վերափոխումների անցկացման գծով:

Իհարկե, Ղազախստանում տնտեսական զարգացման մեջ կան նաև իրենց դժվարությունները: Օրինակ, ինչպես մի շարք հետխորհրդային երկրներում, դիտվում է շրջանների անհավասարաչափ զարգացում: Պատրաստի արտադրանքը ՀՆԱ-ում, ինչպես նաև երկրի արտահանման մեջ կազմում է հարաբերականորեն ցածր մասնաբաժին։ Ղազախստանի արևմտյան շրջաններն ունեն որոշիչ հումքային զարգացման ուղղվածություն, իսկ մյուսները նկատելիորեն հետ են մնում, չնայած ունեն հսկայական պոտենցիալ վերամշակող ճյուղերում, ինչպես նաև ծառայությունների ոլորտում Ղազախստանի տնտեսությունում գերակշռում է հումքային ճյուղը, չնայած բացարձակ թվերով այն շատ ավելի քիչ է, քան զարգացած երկրներում:

Մնացած մարզերը, ունենալով թեթև և սննդի արդյունաբերության, տուրիզմի, բիոտեխնոլոգիայի, դեղագործության զարգացման հեռանկարներ, անբավարար են զարգացել: Կենտրոնում, հյուսիսում, հարավում և արևելքում տնտեսական աճի համար, ինչպես նշում են մասնագետները, նպատակահարմար է ձևավորել լեռնամետալուրգիական համալիրի, ատոմային, քիմիական արդյունաբերության և ագրարային ինդուստրիայի կենտրոնները: Հնարավոր և հեռանկարային է համարվում Ղազախստանում տնտեսական ազատ գոտիների ստեղծումը: Դրանք կծառայեն տնտեսության համաչափ զարգացման նպատակով որոշակի հարկային առավելություններով օժտված «տնտեսական փորձված լաբորատորիաների» ձևավորմանը, տեղական և արտասահմանյան ներդրողների հետաքրքրությունը բարձրացնելուն, երկրում նոր մրցունակ արտադրությունների ստեղծմանն ու զարգացմանը:

Այս ուղղությամբ Ղազախստանում կատարվել է նախապատրաստական աշխատանք, արդեն հստակ նշված են շրջաններ և արտադրության ոլորտներ, որոնք նախապատրաստված են ազատ տնտեսական գոտիների համար (www.gov.am): Եթե հաշվի առնենք Ղազախստանի հումքային ուղղվածությունը, այդպիսի գոտիների ստեղծումը կխթանի նրա դիվերսիֆիկացումը և միջազգային շուկայում արտադրանքի մրցունակությունը: Բացի դրանից, Ղազախստանի պակաս զարգացած շրջաններում շեշտը կարելի է դնել գիտածավալ արտադրության զարգացման վրա, որը կորոշի ապագայում երկրի ՀՆԱ-ի նոր կառուցվածքը: Վերջապես, շրջանների համաչափ զարգացման հզոր խթան կարող է հանդիսանալ փոքր (միկրո) և միջին ձեռնարկատիրությունների նպատակասլաց զարգացումը:

Համոզված ենք, որ տնտեսության զարգացման հումքային վեկտորը Ղազախստանը կարող է հաջողությամբ ուղղել նոր տրանսպորտային և տեխնոլոգիական ենթակառուցվածքների, ժամանակակից կրթական, բժշկական, գիտական ու նորարարական կենտրոնների ստեղծմանը, դառնալ Կենտրոնական-Ասիական շրջանի էներգետիկ առաջնորդը և նույնիսկ մտնել աշխարհի 50 մրցունակ երկրների խմբի մեջ:

Չնայած բոլոր դժվարություններին, դատելով անկախության առաջին երկու տասնամյակի արդյունքներից, կասկած չկա, որ 2020-ին իրականություն կդառնան Ղազախստանի նախագահ Նազարբաևի առաջ քաշած այնպիսի նախագծեր, ինչպիսիք են.

. ՀՆԱ-ի աճ (ոչ պակաս 30 տոկոս),

. վերամշակող ճյուղերի աճ (ոչ պակաս 13 տոկոս ՀՆԱ-ում),

. ազգային ակտիվների ֆոնդ (ոչ պակաս 30 տոկոս ՀՆԱ-ում),

. բնակչության թվաքանակ (18 մլն մարդ),

. որակավորված մասնագետների մասնաբաժին (40 տոկոս),

. գործազրկության մակարդակ (շուրջ 5 տոկոս),

. ոչ հումքային արտահանման մասնաբաժնի ավելացում ընդհանուր արտահանման մեջ (մինչև 45 տոկոս),

. նորարարական ակտիվ ձեռնարկությունների մասնաբաժնի աճ (4-20 տոկոս),

. էներգատարության կրճատում ՀՆԱ-ում (25 տոկոսից ոչ պակաս),

. ցածր եկամուտներով ապրող բնակչության մասնաբաժնի կրճատում (մինչև 8 տոկոս):

Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2069

Մեկնաբանություններ