ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արթուն պահակի կարգավիճակով հսկել է ընտրությունների արդար ընթացքին

Արթուն պահակի կարգավիճակով հսկել է ընտրությունների արդար ընթացքին
14.11.2008 | 00:00

…ՀԱՄ ԷԼ՝ ՀՈՒՅՆ Է
Էդուարդ Շարմազանովին, ինչպես գիտենք, անձամբ «ինքը»` Սերժ Ազատիչն էր ցանկանում տեսնել ֆրակցիայի ղեկավարի պաշտոնում` ՀՀԿ «տյունինգի» հեռանկարով ու այդ մասին 2 (երկո՜ւ) անգամ հարկ էր համարել ասել թե՛ ՀՀԿ գործադիրի, թե՛ խորհրդի նիստերում. սա ուրախ-զվարթ պատմում են Շարմազանովի կողմնակիցները` նշելով վերջինիս բոլոր պատմելի ու անպատմելի «պրելստները»` երիտասարդ է, «սպորտսմեն, գեղեցիկ», համ էլ` հույն է:
Բայց, բոլոր դեպքերում, մի լավ գործ այս օրերին «երիտասարդ-գեղեցիկն» իսկապես հասցրել է անել. Օձունում, արթուն պահակի կարգավիճակով, նա հսկել է ընտրությունների արդար ընթացքին, որպեսզի Ալաբաշը ևս երեք տարի տեռորի չենթարկի իրենից ահավոր վախեցող օձունցիներին: Ասում են` երիտասարդ, «չֆրակցիոներված» Շարմազանովը կանգնել «քուչումն» ու անձամբ հավաքել է բոլոր գրված-չգրված օձունյան վեպերը, այն է` թույլ չի տվել, որ «կաշառքից-գազետից-բանից» բաժանվի գյուղում, և դա արել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հորդորով, որին «ընկեր, ախպեր էր» համարել նույն ինքը` Ալաբաշ Մելոն, էդ կողմերում հանդես գալով միանգամից Քոչարյան-Սարգսյան-Կարապետյան եռամիասնության անունից:
-Պարոն Շարմազանով, ճի՞շտ է, որ Դուք եղել եք Կարեն Կարապետյանի «լիազորված անձն» Օձունում` վասն արդարության. Դուք էլ եք, չէ՞, էդ կողմերից:
-Ես Ալավերդուց եմ (փաստորեն` «քոլիցն» է- հեղ.): Իսկ Օձունում Կարեն Կարապետյանը որևէ գործունեություն չի ծավալել, ժողովուրդն ընտրել է ոչ թե գործող գյուղապետին, այլ մյուս թեկնածուին: Իսկ ես իմ հերթին օգնում եմ ցանկացած ժողովրդավարական ընտրության:
-Իսկ շա՞տ ծանր եք տանում, որ Ձեզ չընտրեցին ֆրակցիայի ղեկավար։
-Բայց իմ հարցը չի էլ քննարկվել ֆրակցիայի ղեկավարի պոստում: Ես էլ առաջիններից մեկն եմ շնորհավորել պարոն Սահակյանին: Նաև կարծում եմ, որ նա շատ լավ է աշխատելու և շարունակելու է ՀՀԿ-ի բոլոր լավ ավանդույթները:
«Անկե՜ղծ» է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2694

Մեկնաբանություններ