Հրապարակ դուրս եկած ու ճանապարհ փակած շատ տղերքի անունները մեկ տարի անց կա՛մ գրվեցին սև ժապավենների վրա, կա՛մ զոհվածների ցուցակներում, կա՛մ այդպես էլ անհայտ մնացին։
Թավշյա խուլիգանությունը, որն ըստ տառաճանաչ մտավորականի` ավելին էր քան Արցախյան սրբազան ազատամարտը, մայիսի 8-ին նշվող Շուշիի փառապանծ հաղթանակի տոնը վերածեց նոյեմբերի 9-ի «ողբալի» կապուտուլյանտի «օրվա»:
«Վերապատրաստում» անվան տակ, հայոց պատմության ուսուցիչներին պարտադրում են 2023-ի սեպտեմբերից դասավանդել այն այլանդակ ու թրքահաճո դասագրքերով, որոնց դեմ պայքար էինք մղում` երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի գլխավորությամբ։
Էրդողանի էս առողջական պատմության մեջ ինձ արդեն երրորդն օրն է մի փոքրիկ, տեխնիկական, բայց շատ կարևոր դետալ է անհանգստացնում: Դետալ, որը կարող է բազմաթիվ եզրահանգումների տեղիք տալ:
Սոցցանցում կան «կերպարներ» որոնք պարզվում է ամեն ինչի մասնագետ են ու այնպիսի առոգանությամբ են կառուցում իրենց «քննադատությունը», որ սկսում ես մտածել դրանց ադեկվատության մասին: Ցավալի է, որ այդ մարդիկ, հրապարակային խոսք ասելուց առաջ իրենց նեղություն չեն տալիս թեմային խորքային տեղեկանալ: Հատկապես, որ այն վերաբերում է երկրի անվտանգությանն ու պաշտպանական քաղաքականությանը:
Ինչքան մարդկային գաճաճ, ապաքաղաքական թյուրիմացություն և բարոյական մնացորդ կար, այսօր ԱԺ-ում ելել էր ջրի երես ու հարձակվել դաշնակցության ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա։
Պարոն Աշոտյան, Ձեր նշած Գռզոն, իր մեկնարկային ֆինանսները ձեռք է բերել ոչ թե առաջին նախագահի կառավարման տարիներին, այլ գորբաչովյան «պերեստրոյկայի» ժամանակ 1989 թ -ին :