ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ֆորս մաժորը սարերի հետևում չէ

Ֆորս մաժորը սարերի հետևում չէ
24.02.2009 | 00:00

ՈՒ ԵԿԱՎ ԱՆՏԱՌԱՊԱ՞ՀԸ
Չնայած Ռոբերտ Քոչարյանն ասել էր` լռում եմ, որ ուրախանաք, բայց բոլորի ուրախությունը շատ կարճ տևեց:
Չնայած Սերժ Սարգսյանն ասել էր` գնամ շնորհավորեմ Քոչարյանի Նոր տարին ու պրծնեմ իրենից, այս մի ուրախությունն էլ կարճ տևեց:
Մի խոսքով, շաբաթ օրը Ծաղկաձորում «զմիմյանս» են հանդիպել երկու նախագահները` էքս և գործող: Վերջերս կարծես միմյանցից անջատվելու վիրահատություն սկսած սիամական երկվորյակների քննարկման թեման եղել է ապագա քաղաքապետի հարցը: Ասում էինք, չէ՞, գիտությանը հայտնի չէ սիամների անջատման հաջողված դեպք:
Ինչ կոնկրետ պայմանավորվածության են հանգել նրանք, շատ դժվար է ասել, բայց եզրակացնել, հաստատ կարելի է:
Աներկբա է, ինչպես միշտ. Քոչարյանն ունեցել է երկու ծրագիր` մաքսիմում, մինիմում: Մաքսիմումը, հասկանալի է, իրեն վերաբերողն է: Մոսկովյան, բելառուսյան, ղարաբաղյան «որսորդական» տեսարաններ-այցերը նրան հաստատապես բերել են այն համոզման, որ տեսարանից պետք է անցնել «հացի», և որքան էլ ինքը ցանկանա դառնալ վարչապետ, ոչ մեկը և հատկապես Սերժ Սարգսյանը, իրեն այդ պոստը չի առաջարկի. վերջինիս տառապանքն այդ առումով շատ մեծ փորձ ունի:
ՈՒստի պետք է սկսել «զրոյից» և երիտթոշակառուի արդեն թաղկած կարգավիճակից մեկ քայլ առաջ գնալ: Իսկ խաղի մեջ հայտնվելու առաջին քայլը կարող է լինել` ի դեմս «ՀայՌուսգազարդի» տնօրինության, որից հետո կարելի է մտածել ռուս-հայկական կոնսորցիումի մասին. այդպես ինքն անվերջ կլինի Ռուսաստանի աչքի առաջ, և ցանկացած ֆորս մաժորի դեպքում մայր Ռուսիան առաջինն իր դուռը կթակի, թե` եկ, Քոչարյան, և դարձիր վարչապետ, հետո էլ թե սիրտդ ուզեց, դարձիր նախագահ. դու գիտես` «հունց են դա անում»: Իսկ ֆորս մաժորը սարերի հետևում չէ. տնտեսական ճգնաժամը, սոցիալական անհանդուրժողականությունը կարող են այնպես դեգրադացնել հայաստանյան քաղաքական քարտեզը, որ փոքրիկ հպումն իսկ կարող է աթոռ դառնալ` ցանկալի:
Իսկ որպեսզի Քոչարյանը ղեկավարի «ՀայՌուսգազարդը», պետք է այդ աթոռը ևս թափուրացնել` վերջինիս ղեկավարին նստեցնելով Երևանի քաղաքապետի անչափ պատասխանատու աթոռին: Չէ, մենք չենք ասում, որ հերթական անգամ այդքան կարևոր պաշտոնը կրկին կոնյունկտուրայի կենթարկվի, այլ հույս ենք փայփայում, որ Սերժ Սարգսյանը կկարողանա իր կյանքում գեթ մեկ անգամ Քոչարյանին ասել` «նետ» (չնայած մի անգամ ոնց որ արդեն ասել է` վարչապետի հաշվով, ուրեմն` հույսը վերջինը կմեռնի):
Չնայած, մյուս կողմից էլ, չի բացառվում, որ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և մնացյալի (ասենք` Արմեն Գևորգյան) սսկելը, հետ քաշվելն ու խելոքանալը, պայմանավորված էր Քոչարյանի «հոգեդարձով». ներեցեք, պիտի ասեինք` հետդարձով:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2061

Մեկնաբանություններ