17.12.2019|
01:28
Անցած շաբաթ խորհրդարանը վավերացրեց չորս վարկային ծրագիր, որոնք, ինչպես միշտ, ոչինչ չասող անուններ ունեն։ Ընդհանուր առմամբ, Հայաստանն այդ համաձայնագրերով 152 մլն դոլարի վարկ է ստանում։ Արտաքին պարտքի հերթական չափաբաժնի ավելացման միակ հիմնավորումը, ըստ իշխանական պատգամավորների, այն է, թե մեզ էժան փող են տալիս։