Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 
  • «Արմավիայի» փրկությունը կառավարության ձեռքերում է

    «Արմավիայի» փրկությունը կառավարության ձեռքերում է

    13.04.2013| 18:19
    «Արմավիա» ավիաընկերությունը ապրիլի 1-ից դադարեցրեց թռիչքները և սկսեց սնանկացման գործընթաց: Պատճառները մի քանիսն էին`սխալ մենեջմենթ, «Արմենիա» միջազգային օդանավակայանների բարձր գներ ու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ: Այս մասին հայտարարել է նաև «Արմավիայի» գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը` օրերս, Հանրային խորհրդում հրավիրված քննարկման ժամանակ:
  • «Դվին» հյուրանոցի  պերճանքն ու թշվառությունը

    «Դվին» հյուրանոցի պերճանքն ու թշվառությունը

    12.04.2013| 12:40
    Երբեմնի մեծ համբավ ունեցող «Դվին» հյուրանոցային համալիրը, կարծես թե, ձեռքից ձեռք է անցնում։ Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության առաջարկությամբ կառավարությունը պատրաստվում է փոխելու «Դվին» հյուրանոցի վաճառքի վերաբերյալ ինը տարվա վաղեմությամբ պայմանագիրը։
  • Տիգրան Սարգսյանին 82-րդ տեղը չի բավարարում

    Տիգրան Սարգսյանին 82-րդ տեղը չի բավարարում

    11.04.2013| 16:01
    «Ցանցային պատրաստվածության մասով Հայաստանը 12 կետով առաջ է ընկել և գրավել է 82-րդ տեղը։ Մենք բարելավել ենք մեր դիրքերը, սակայն դեռևս լուրջ անելիքներ ունենք, քանի որ մրցակցային առումով Ադրբեջանն ու Վրաստանն ավելի առաջ են։ Մեզ չի կարող բավարարել զբաղեցրած 82-րդ տեղը»,- կառավարության նիստը սկսելուց առաջ ասաց վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը։
  • 3 մլն ծրագրի համար

    3 մլն ծրագրի համար

    11.04.2013| 16:00
    «Հայաստան-Վրաստան սահմանի արդիականացման համար Եվրամիությունը հատկացնում է 3 մլն եվրո»,- կառավարության նիստում ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը։
  • Սկսել են notebook-եր քիչ գնել

    Սկսել են notebook-եր քիչ գնել

    11.04.2013| 10:34
    International Data Corporation վերլուծական կազմակերպությունը հայտնել է, որ այս տարվա առաջին եռամսյակում մոտ 14 տոկոսով նվազել է դյուրակիր համակարգիչների վաճառքի ծավալը։ Սա 1994 թվականից հետո առաջին դեպքն է, երբ նվազում է հետաքրքրությունն այս համակարգիչների նկատմամբ։ Ինչպես հաղորդում են վերլուծաբանները, զարգացած երկրներում ակտիվորեն գնում են պլանշետներ և սմարթֆոններ։
  • Ազգայինի հաշվին  շահում են ուրիշները

    Ազգայինի հաշվին շահում են ուրիշները

    08.04.2013| 22:15
    Ընդամենը մեկ շաբաթ է, ինչ «Արմավիա» ընկերությունը հայտարարել է սնանկացման մասին` դադարեցնելով իր չվերթերը, և արդեն շուկայում բոլոր ուղղություններով բոլոր ավիաընկերությունները բարձրացրել են տոմսերի գինը։ «Անընդհատ խոսվում և ասվում էր «Արմավիայի» տոմսերի բարձր գնի մասին, բայց հիմա ինչո՞ւ չեն գրում, որ ռուսական և եվրոպական ընկերությունները մեզ կաշվեհան են անում»,- մեզ հետ զրույցում ասում էին ուղևորներից շատերը, ովքեր տոմս էին ձեռք բերել Մոսկվայի, Դուբայի և եվրոպական այլ երկրների ուղղություններով։
  • «Արմավիայի» սնանկացման գործում իր մեղքի բաժինն ունի պետությունը»

    «Արմավիայի» սնանկացման գործում իր մեղքի բաժինն ունի պետությունը»

    08.04.2013| 17:32
    Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հաղորդակցության ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա ՄՈՒՐԱԴՅԱՆՆ, այսօր խոսելով «Արմավիա» ավիաընկերության առջև ծառացած խնդիրների մասին, հայտարարեց, որ այդ հարցում, իր մեղքի բաժինն ունի պետությունը:
  • ԵԿԳ-ն խաղողագործների հետ պայմանագիր կկնքի յոթ տարի ժամկետով

    ԵԿԳ-ն խաղողագործների հետ պայմանագիր կկնքի յոթ տարի ժամկետով

    08.04.2013| 17:06
    «Այս տարի Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) առաջին անգամ խաղողագործների հետ պայմանագիր կկնքի յոթ տարի ժամկետով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԿԳ-ի գործադիր տնօրեն Արա Գևորգյանը: Նրա խոսքով, առաջին փուլում նախատեսվել է կնքել 413 պայմանագիր, որոնց վարկային ծախսերի համար արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու բանկային ընկերությունների հետ: Գալիք տարվանից պայմանագրերի կնքման ժամկետը կավելացվի` հասցնելով 9 տարվա:
  • Հայրենիքը կանչում է Ասանժին

    Հայրենիքը կանչում է Ասանժին

    06.04.2013| 11:07
    Շվեդիայի Գերագույն դատարանի նախագահ Ստեֆան Լինդսկոգը Ջուլիան Ասանժին հրավիրում է Շվեդիա վերադառնալ: Նա պնդում է, որ այդ դեպքում հանցագործներին վերադարձնելու ԱՄՆ-ի հետ գործող համաձայնագիրը թույլ չի տա արտահանձնել WikiLeaks -ի հիմնադրին, որովհետև համաձայնագրով արգելվում է այն անձանց վերադարձը, ովքեր քաղաքական կամ ռազմական հանցանքների մեջ են մեղադրվում: Լինդսկոգը գտնում է, որ եթե նույնիսկ Ասանժը գաղտնազերծել է կարևոր տեղեկատվություն, դա շվեդական օրենքներով պատժի ենթակա չէ, բացի այդ` Շվեդիայում լրատվամիջոցներին տեղեկություններ տրամադրողները լիակատար պաշտպանություն ունեն: Լինդսկոգը նաև գտնում է, որ Ասանժի գործը լրջորեն վնասել է դատարանի հեղինակությանը: Նա Ասանժին համարում է մարդ, «ով հանուն մարդկության բարիքի ազատ մուտք է ապահովել գաղտնի տեղեկատվության համար», իսկ պետության հանցագործությունների բացահայտումը երբեք չի կարող հանցագործություն լինել:
  • Մարտին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են

    Մարտին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են

    05.04.2013| 17:51
    2013թ. մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.8 տոկոս գնաճ: 2013թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի`համապատասխանաբար 0.6 տոկոս և 1.1 տոկոս գնաճ: