21.05.2015|
11:53
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Արմինե և Կարապետ Զամբակ կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, սոցիոլոգիայի, կենսաբանության (միայն Էկոլոգիայի և բնության պահպանման մասնագիտացումը), ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետների մագիստրատուրայի առկա բաժնի առաջին կուրսի ուսանողների համար հայտարարում է մրցույթ, որի արդյունքում հաղթողներին կհատկացվի 4 կրթավճար: