Մեր ժողովուրդն առանձնահատուկ սեր ու ձգտում ունի դեպի կրթությունը և մեծ պատկառանք ու խոնարհում է տածում ուսուցչի և մանկավարժի հանդեպ, ովքեր անմնացորդ նվիրումով ծառայում են սերունդների կրթության և դաստիարակության վսեմ գործին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր այցելել է Երևանի թիվ 45 հիմնական դպրոց: Շնորհավորելով բոլոր մանկավարժներին և աշակերտներին` նախարարը նշել է, որ Գիտելիքի օրն ամենաուրախ տոներից մեկն է.
Հուլիսի 28-ին Մալթայում մեկնարկեց ԵԺԿ պաշտոնական ուսանողական կառույցի` «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» (European Democrat Student -EDS) տարեկան հավաքը: Լինելով Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը ՝ այն ներկայացնում է 1.600.000 ուսանողների 35 եվրոպական երկրներից:
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի հրամանով հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015 թվականի հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկն ըստ բուհերի, ընդունելության քննությունների և տեղերի:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հուլիսի 25-ին Քանաքեռ-Զեյթուն Ծարավ Աղբյուր 7 հասցեում գտնվող զորամասում տեղի ունեցավ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Երևանի խորհրդի և « Հետախույզների միավորում» ՍՀԿ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Մենք զինվոր ենք» խորագիրը կրող ծրագիրը:
Օգոստոսի 17-ին մեկնարկում է «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքը։ 13-ամյա պատմություն ունեցող այս ծրագիրը շարունակում է պահանջված մնալ երիտասարդների շրջանում։
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի աշխատակազմին ներկայացվեց Վրաստանի բարձրագույն կրթության համակարգը և կրթության որակի ապահովման հարևան երկրի փորձը:
Որևէ երկրի նորմալ զարգացման առաջին պայմանը տվյալ երկրի հզորությանը և պոտենցիալին համապատասխան նպաստավոր միջավայրի ստեղծումն է։
Միջավայր ասվածն էլ մի այնպիսի բան է, որի որոշակի հզորության կամ մակարդակի ինչ-որ չափից վերև զարգացում ու առաջընթաց հնարավոր է կազմակերպել, իսկ այդ չափից ներքև նման բանը անհնարին կլինի...