ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԶԼՄ-ներից խուսափելու բացահայտ քաղաքականություն

ԶԼՄ-ներից խուսափելու բացահայտ քաղաքականություն
10.02.2009 | 00:00

ՉԽՈՍԿԱՆ ԽՈՍՆԱԿԸ
«Ճշմարտությունն ասելու համար քաղաքական գործիչը պետք է խոսի, իսկ ստելու համար լռությունն էլ բավարար է»։
Այս դիպուկ աֆորիզմը, ասես, մեր քաղաքական գործիչների մասին է, մասնավորապես, Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի, ով ո՛չ նախորդ, ո՛չ էլ նոր-նոր մեկնարկած այս նստաշրջանում որևէ օրինագծի շուրջ սեփական կարծիքը չի բարձրաձայնել։ Փաստորեն, վերջինս ոչ միայն առաջին իսկ օրը լրագրողներիս խոստացած ասուլիսն իրականություն չդարձրեց, այլև ԶԼՄ-ներից խուսափելու բացահայտ քաղաքականություն է որդեգրել։ ԱԺ քառօրյաների ընթացքում օրենսդիր մարմնի ղեկավարի պարտականությունները սահմանափակվում են մի քանի մեխանիկական գործողություններով` մուտք դահլիճ, «հավեսի դեպքում» քվեարկության կազմակերպում (իսկ եթե մարդն անհավես է, «սաղ մնան» ԲՀԿ և ՀՅԴ փոխնախագահները), յուրահատուկ ռեպլիկներ, երբ ընդդիմությունն ակտիվություն է ցուցաբերում, դահլիճից իրեն աչք-ունքով անողներին համարժեք պատասխան, ի վերջո, «քարը տրաքի», ժամ-ժամուկես անց` ելք դահլիճից։ Քառօրյաների ժամանակ նրա «ամենածանրաբեռնված» օրը չորեքշաբթին է` կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի հոգնեցնող արարողակարգով։ «Գաղտնի» դռնով ելումուտ անող Աբրահամյանը ԱԺ ամբիոն տանող ճանապարհը հիշում է քառօրյա նիստերի առաջին օրը միայն` օրակարգը շուտասելուկի պես հնչեցնելու համար։ Այստեղից հետևություն. կա՛մ երկրի երկրորդ դեմքն ավելի շատ արտադահլիճային գործունեությամբ է զբաղված ու տեղյակ չէ` երբ, ով, ինչ է քննարկում, որ համապատասխան տեսակետ հայտնի, կա՛մ դեռևս չի գտնվել մի «նամակագիր», որ հատուկ Աբրահամյանի համար ելույթի տեքստ գրի։ «Ջհանդամը», թե «նամակը» սխալներով կլինի, գոնե տարվա մեջ մի անգամ հասարակությունը կիմանա, թե ինչ է մտածում իր օրենսդիր մարմնի ղեկավարը օրենքներ «երկնելիս»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2233

Մեկնաբանություններ