Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Պատերազմը սիրում է ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ճիշտ գործողություններ

Պատերազմը սիրում է ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ճիշտ գործողություններ
12.08.2024 | 12:01

Կարծում եմ՝ բոլոր ողջամիտ և վերլուծական միտք ունեցող մարդիկ հասկանում են, որ Ուկրաինայի հաջողությունը խիստ ժամանակավոր է, և շատ շուտով կա՛մ ստիպված կլինեն նահանջել ելման դիրքեր (թեպետ կասկածում եմ, որ ռուսները թույլ կտան, հաշվի առնելով այն, որ ռուսները փորձելու են ցույց տալ, որ ՌԴ տարածք ներխուժած զորքը չի կարող ողջ դուրս գալ), կա՛մ իսկական կոտորած է լինելու` որպես հակաահաբեկչական գործողություն։ Իսկ ՌԴ տարածք ներխուժած ստորաբաժանումը, համաձայն տարբեր տվյալների, իսկապես Ուկրաինայի լավագույն ստորաբաժանումներից մեկն է, որի ոչնչացումը հետևանքներ կունենա Ուկրաինայի պաշտպանության վրա։

Այլ հարց է, որ ռուսները փորձեն ուկրաինացիներին ոգևորել այս ուղղությամբ և հավելյալ ուժեր դուրս բերեն պաշտպանական գծից, ինչի շնորհիվ ռուսական մեկ այլ օպերացիա կհաջողվի, և Ուկրաինայի այս զոհողություններն ուղղակի անիմաստ կդառնան։

Ամեն դեպքում, անգամ F-16-երի ու Himars-ների առկայությունը չի կարող այս պահին հօգուտ Ուկրաինայի խախտել ձևավորված ուժային կոնֆիգուրացիան։

Պատճառներից մեկն այն է, որ Ռուսաստանն այս պահին իր հերթին նոր տեխնոլոգիաներ է փորձում ներմուծել իր սպառազինության մեջ, ինչպես նաև բավականին մեծ արտասահմանյան մատակարարումների ուղիներ է ստեղծել։

Ամեն դեպքում, պատերազմը արվեստ է, որը չի սիրում շտապողականություն և դանդաղկոտություն։ Պատերազմը սիրում է ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ճիշտ գործողություններ:

Իսկ մենք շատ բան ունեինք(ենք) սովորելու բոլոր պատերազմներից, Կլաուզևիցից ու Սուն Ցզիից:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3972

Մեկնաբանություններ